«Վրաստանը խելքի է եկել, իսկ Փաշինյանը Հայաստանն անդունդն է քաշում»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀուլիսի 15-ից 24-ը Հայաստանի տարածքում տեղի կունենան «Արծիվ գործընկեր 2024» հայ-ամերիկյան զորավարժությունները։ Ըստ politnavigator.net-ի միջազգային վերլուծաբան Այնուր Կուրմանովի այդ իրադարձությունը չի հանդիսանում շարքային ռազմական համագործակցություն և իր մեջ ունի թաքնված աշխարհաքաղաքական հետևանքներ ամբողջ Հարավային Կովկասի համար։
Հետաքրքիր է այն, որ միևնույն ժամանակ, հարևան Վրաստանում Պենտագոնը չեղարկել է «Արժանի գործընկեր 2024» զորավարժությունները, որոնք նախատեսված էին հուլիսի վերջին, և ինչը ռեզոնանս է առաջացրել: Պենտագոնի նման «երկկողմ հարաբերությունների վերանայման» լակոնիկ բացատրությունն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ և ստիպում է այդ ամենում հետին դրդապատճառներ փնտրել: Իրավիճակը քաղաքական սուր երանգ է ստացել վրացական իշխանությունների հայտարարություններից հետո։ Թբիլիսին բացահայտ մեղադրել էր ԱՄՆ-ին իրեն Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ ներքաշելու փորձի մեջ։ ԱՄՆ-ի պատասխանը Վրաստանին, ի վերջո, արտահայտվել է ինչպես համատեղ զորավարժությունների չեղարկումով, այնպես էլ Բրյուսելի կողմից ԵՄ-ին երկրի ինտեգրման դադարեցմամբ։ Այժմ, ըստ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության, արևմտյան հետախուզական ծառայությունները Վրաստանում նախապատրաստում են տեղական Մայդան, որպեսզի իշխանության բերեն իրենց խամաճիկներին։ Այս ամենը ցույց է տալիս, որ վրացական իշխանություններն իսկապես հայրենասիրական դիրքորոշում են որդեգրել հրաժարվելով «սուրբ զոհի» ու «տաշեղների» դերից։ Բայց Երևանն է ուրախությամբ Թբիլիսիից ստանձնել էստաֆետը հավակնելով լինել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գլխավոր ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։
Հայաստանում վարժանքների պաշտոնապես հայտարարված նպատակն է բարձրացնել հայկական խաղաղապահ ուժերի մարտունակության մակարդակը։ Սակայն նշված նպատակների հետևում երևում են նաև ավելի խորը շարժառիթներ։ Շատ փորձագետներ «Արծիվ գործընկեր 2024»-ը համարում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի մերձեցման հստակ ազդանշան, որը կարող է լրջորեն փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։
Նախ, չի կարելի չնկատել այս ամենի ժամանակային համատեքստը: Այս ամենը տեղի է ունենում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց Երևանի մերժումը, ինչպես նաև ռուս խաղաղապահների և զինվորականների հասցեին քննադատությունը դրա ուղղակի վկայություններն են։
Երկրորդ հերթին Հայաստանը որպես զորավարժությունների վայր ընտրելը կարող է մեկնաբանվել որպես Հարավային Կովկասում իր ազդեցությունն ուժեղացնելու ԱՄՆ-ի փորձ։ Դա հատկապես ակնառու է տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության աճի լույսի ներքո, որոնք սերտ կապեր են պահպանում Արևմուտքի հետ: Որոշ փորձագետներ նույնիսկ պնդում են, որ նման կերպ Պենտագոնն ուսումնասիրում է ռազմական գործողությունների ապագա թատերաբեմը: Իզուր չէ, որ շատերը ներկայիս իրավիճակը համեմատում են տասը տարի առաջվա այն իրավիճակի հետ, երբ Վրաստանն էր ակտիվորեն մերձենում ՆԱՏՕ-ին։ Երևի թե սա ընդամենը տարածքի հետախուզում է ամերիկացի զինվորականների կողմից, մանավանդ որ զորախմբի մի մասը մնալու է հանրապետությունում իբր ԱՄՆ դեսպանատունը պաշտպանելու համար։
Իրականում նրանք կարող են հանդես գալ որպես հրահանգիչներ այն արևմտամետ ուժերի կիսառազմական կազմավորումների համար, որոնք կնպատակադրվեն արգելափակել Գյումրիի ռուսական ռազմակայանը և հարձակվել ադրբեջանական զինվորականների վրա Բաքվի պատասխան հարվածը սադրելու նպատակով։ Նույն դերը կարող են խաղալ նաև ֆրանսիացի զինվորականները, որոնց տեղակայման մասին մեկ ամիս առաջ հայտարարել էին Հայաստանի իշխանությունները։ Բայց իրականում նրանք չեն կարող պաշտպանել Հայաստանն Ադրբեջանից, փոխարենը տարածաշրջանում կհրահրեն արյունահեղություն, ինչպես նաև հնարավոր քաղաքացիական պատերազմ։
Հասկանալի է, որ Երևանի ներկայիս վարչակարգն ապագայում չի կարող լիովին փոխարինել Թբիլիսիին, քանի որ չունի բոլոր հնարավորությունները և աշխարհագրորեն գտնվում է ավելի հարավում, բայց կարող է դառնալ ռուսաֆոբիայի գլխավոր հենակետ և մշտական սադրանքների աղբյուր։
Նույն կարծիքին է նաև «Հայաստանի հականացիստական ճակատի» համակարգող Հայկ Այվազյանը։
«Չեմ կարծում, որ ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից Հայաստանը կարող է զբաղեցնել Վրաստանի տեղը։ Վրաստանն ընդհանուր սահման ունի Ռուսաստանի հետ, Հայաստանը՝ ոչ: Այսինքն Հայաստանն ինքը չի կարող գործիք ծառայել Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու համար։ Սակայն Հայաստանի իշխանությունները կարող են հայ-ադրբեջանական նոր պատերազմ հրահրել, ինչը չափազանց անցանկալի է Ռուսաստանի համար։ Կարծում եմ հենց դրան են փորձում հասնել ԱՄՆ-ն և Ֆրանսիան իրենց կողմը գրավելով Հայաստանին: Թվում է թե զինում են, վարժանքներ են անցկացնում, ինչը Հայաստանում ստեղծում է պատրանք, որ կա ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ռազմաքաղաքական օգնությունը զսպելու Ադրբեջանին: Փաստացի ԱՄՆ-ն ու Ֆրանսիան այս քայլերով Ադրբեջանին հրահրում են նոր պատերազմի, և ինչ-որ պահի Ադրբեջանը կարող է ենթարկվել այդ սադրանքին»,- նշել է Հայկ Այվազյանը։
Եվ այդ ամենն արդեն իսկ ունի անուղղակի հաստատում, քանի որ Վաշինգտոնը հանկարծ սկսել է հրաժարվել հիմնական խաղաղարարի դերից կտրուկ կրճատելով բոլոր նախկին միջնորդական խորհրդակցություններն ու առաքելությունները Երևանի և Բաքվի միջև։ Յանկիներն ուղղակի կորցրել են կողմերի միջև խաղաղության պայմանագրի կնքումն արագացնելու թեմայի նկատմամբ հետաքրքրությունը։
Ակնհայտ է, որ հակամարտության կարգավորման և Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի նման կասեցումը ներառված է Սպիտակ տան անմիջական ծրագրերում այն իրավիճակում, երբ անհնար կլինի Վրաստանի տարածքը վերածել երկրորդ ճակատի: Հիմա անգլո-սաքսոններին պետք է Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների մղելով ստանալ նոր զինված սրացում։ Եվ ամերիկացի դիվերսանտներն ու ֆրանսիացի զինվորականները պետք է Հայաստանի ներսում ստեղծեն անհրաժեշտ ֆոն և լարված իրավիճակ նման սցենարի իրականացման համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը