Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վրաստանը խելքի է եկել, իսկ Փաշինյանը Հայաստանն անդունդն է քաշում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 15-ից 24-ը Հայաստանի տարածքում տեղի կունենան «Արծիվ գործընկեր 2024» հայ-ամերիկյան զորավարժությունները։ Ըստ politnavigator.net-ի միջազգային վերլուծաբան Այնուր Կուրմանովի այդ իրադարձությունը չի հանդիսանում շարքային ռազմական համագործակցություն և իր մեջ ունի թաքնված աշխարհաքաղաքական հետևանքներ ամբողջ Հարավային Կովկասի համար։

Հետաքրքիր է այն, որ միևնույն ժամանակ, հարևան Վրաստանում Պենտագոնը չեղարկել է «Արժանի գործընկեր 2024» զորավարժությունները, որոնք նախատեսված էին հուլիսի վերջին, և ինչը ռեզոնանս է առաջացրել: Պենտագոնի նման «երկկողմ հարաբերությունների վերանայման» լակոնիկ բացատրությունն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ և ստիպում է այդ ամենում հետին դրդապատճառներ փնտրել: Իրավիճակը քաղաքական սուր երանգ է ստացել վրացական իշխանությունների հայտարարություններից հետո։ Թբիլիսին բացահայտ մեղադրել էր ԱՄՆ-ին իրեն Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ ներքաշելու փորձի մեջ։ ԱՄՆ-ի պատասխանը Վրաստանին, ի վերջո, արտահայտվել է ինչպես համատեղ զորավարժությունների չեղարկումով, այնպես էլ Բրյուսելի կողմից ԵՄ-ին երկրի ինտեգրման դադարեցմամբ։ Այժմ, ըստ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության, արևմտյան հետախուզական ծառայությունները Վրաստանում նախապատրաստում են տեղական Մայդան, որպեսզի իշխանության բերեն իրենց խամաճիկներին։ Այս ամենը ցույց է տալիս, որ վրացական իշխանություններն իսկապես հայրենասիրական դիրքորոշում են որդեգրել հրաժարվելով «սուրբ զոհի» ու «տաշեղների» դերից։ Բայց Երևանն է ուրախությամբ Թբիլիսիից ստանձնել էստաֆետը հավակնելով լինել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գլխավոր ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։

Հայաստանում վարժանքների պաշտոնապես հայտարարված նպատակն է բարձրացնել հայկական խաղաղապահ ուժերի մարտունակության մակարդակը։ Սակայն նշված նպատակների հետևում երևում են նաև ավելի խորը շարժառիթներ։ Շատ փորձագետներ «Արծիվ գործընկեր 2024»-ը համարում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի մերձեցման հստակ ազդանշան, որը կարող է լրջորեն փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։

Նախ, չի կարելի չնկատել այս ամենի ժամանակային համատեքստը: Այս ամենը տեղի է ունենում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց Երևանի մերժումը, ինչպես նաև ռուս խաղաղապահների և զինվորականների հասցեին քննադատությունը դրա ուղղակի վկայություններն են։

Երկրորդ հերթին Հայաստանը որպես զորավարժությունների վայր ընտրելը կարող է մեկնաբանվել որպես Հարավային Կովկասում իր ազդեցությունն ուժեղացնելու ԱՄՆ-ի փորձ։ Դա հատկապես ակնառու է տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության աճի լույսի ներքո, որոնք սերտ կապեր են պահպանում Արևմուտքի հետ: Որոշ փորձագետներ նույնիսկ պնդում են, որ նման կերպ Պենտագոնն ուսումնասիրում է ռազմական գործողությունների ապագա թատերաբեմը: Իզուր չէ, որ շատերը ներկայիս իրավիճակը համեմատում են տասը տարի առաջվա այն իրավիճակի հետ, երբ Վրաստանն էր ակտիվորեն մերձենում ՆԱՏՕ-ին։ Երևի թե սա ընդամենը տարածքի հետախուզում է ամերիկացի զինվորականների կողմից, մանավանդ որ զորախմբի մի մասը մնալու է հանրապետությունում իբր ԱՄՆ դեսպանատունը պաշտպանելու համար։

Իրականում նրանք կարող են հանդես գալ որպես հրահանգիչներ այն արևմտամետ ուժերի կիսառազմական կազմավորումների համար, որոնք կնպատակադրվեն արգելափակել Գյումրիի ռուսական ռազմակայանը և հարձակվել ադրբեջանական զինվորականների վրա Բաքվի պատասխան հարվածը սադրելու նպատակով։ Նույն դերը կարող են խաղալ նաև ֆրանսիացի զինվորականները, որոնց տեղակայման մասին մեկ ամիս առաջ հայտարարել էին Հայաստանի իշխանությունները։ Բայց իրականում նրանք չեն կարող պաշտպանել Հայաստանն Ադրբեջանից, փոխարենը տարածաշրջանում կհրահրեն արյունահեղություն, ինչպես նաև հնարավոր քաղաքացիական պատերազմ։

Հասկանալի է, որ Երևանի ներկայիս վարչակարգն ապագայում չի կարող լիովին փոխարինել Թբիլիսիին, քանի որ չունի բոլոր հնարավորությունները և աշխարհագրորեն գտնվում է ավելի հարավում, բայց կարող է դառնալ ռուսաֆոբիայի գլխավոր հենակետ և մշտական ​​սադրանքների աղբյուր։

Նույն կարծիքին է նաև «Հայաստանի հականացիստական ​​ճակատի» համակարգող Հայկ Այվազյանը։

«Չեմ կարծում, որ ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից Հայաստանը կարող է զբաղեցնել Վրաստանի տեղը։ Վրաստանն ընդհանուր սահման ունի Ռուսաստանի հետ, Հայաստանը՝ ոչ: Այսինքն Հայաստանն ինքը չի կարող գործիք ծառայել Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու համար։ Սակայն Հայաստանի իշխանությունները կարող են հայ-ադրբեջանական նոր պատերազմ հրահրել, ինչը չափազանց անցանկալի է Ռուսաստանի համար։ Կարծում եմ հենց դրան են փորձում հասնել ԱՄՆ-ն և Ֆրանսիան իրենց կողմը գրավելով Հայաստանին: Թվում է թե զինում են, վարժանքներ են անցկացնում, ինչը Հայաստանում ստեղծում է պատրանք, որ կա ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ռազմաքաղաքական օգնությունը զսպելու Ադրբեջանին: Փաստացի ԱՄՆ-ն ու Ֆրանսիան այս քայլերով Ադրբեջանին հրահրում են նոր պատերազմի, և ինչ-որ պահի Ադրբեջանը կարող է ենթարկվել այդ սադրանքին»,- նշել է Հայկ Այվազյանը։

Եվ այդ ամենն արդեն իսկ ունի անուղղակի հաստատում, քանի որ Վաշինգտոնը հանկարծ սկսել է հրաժարվել հիմնական խաղաղարարի դերից կտրուկ կրճատելով բոլոր նախկին միջնորդական խորհրդակցություններն ու առաքելությունները Երևանի և Բաքվի միջև։ Յանկիներն ուղղակի կորցրել են կողմերի միջև խաղաղության պայմանագրի կնքումն արագացնելու թեմայի նկատմամբ հետաքրքրությունը։

Ակնհայտ է, որ հակամարտության կարգավորման և Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի նման կասեցումը ներառված է Սպիտակ տան անմիջական ծրագրերում այն ​​իրավիճակում, երբ անհնար կլինի Վրաստանի տարածքը վերածել երկրորդ ճակատի: Հիմա անգլո-սաքսոններին պետք է Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների մղելով ստանալ նոր զինված սրացում։ Եվ ամերիկացի դիվերսանտներն ու ֆրանսիացի զինվորականները պետք է Հայաստանի ներսում ստեղծեն անհրաժեշտ ֆոն և լարված իրավիճակ նման սցենարի իրականացման համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты Трамп определился с кандидатом в министры транспорта Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна
Самое популярное