ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարսի վրա ջուր է հայտնաբերվել. BBC

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՍԱ-ի գիտնականներն առաջին անգամ Մարսի վրա հեղուկ ջուր են հայտնաբերել։ Այն հայտնաբերվել է մոլորակի մակերևույթի տակ գտնվող մեծ խորություններում։

Այս մասին գրում է BBC-ն։

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ Մարսի ընդերքի խորքում հեղուկ ջրի «պղպջակ» կա՝ ՆԱՍԱ-ի Mars Insight Lander զոնդի հավաքած տվյալների վերլուծությունից հետո:

Հարևան մոլորակի վրա արդեն հայտնաբերվել է ջուր, բայց ոչ հեղուկ վիճակում, այլ բևեռներում սառույցի և մթնոլորտում գոլորշու մնացորդների տեսքով։

Վերլուծությունը ցույց է տվել, որ ջուրը գտնվում է Մարսի մակերեսի տակ՝ 10-ից 20 կիլոմետր խորությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular