Մարսի վրա ջուր է հայտնաբերվել. BBC
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՍԱ-ի գիտնականներն առաջին անգամ Մարսի վրա հեղուկ ջուր են հայտնաբերել։ Այն հայտնաբերվել է մոլորակի մակերևույթի տակ գտնվող մեծ խորություններում։
Այս մասին գրում է BBC-ն։
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ Մարսի ընդերքի խորքում հեղուկ ջրի «պղպջակ» կա՝ ՆԱՍԱ-ի Mars Insight Lander զոնդի հավաքած տվյալների վերլուծությունից հետո:
Հարևան մոլորակի վրա արդեն հայտնաբերվել է ջուր, բայց ոչ հեղուկ վիճակում, այլ բևեռներում սառույցի և մթնոլորտում գոլորշու մնացորդների տեսքով։
Վերլուծությունը ցույց է տվել, որ ջուրը գտնվում է Մարսի մակերեսի տակ՝ 10-ից 20 կիլոմետր խորությամբ։