ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելցի բանակցողները Գազայի շուրջ համաձայնության հասնելու վերաբերյալ «զգույշ լավատեսություն» են հայտնել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ բանակցային թիմը վարչապետին տեղեկացրել է այս շաբաթվա Կատարում անցկացված բանակցությունների մասին։ Նրանք «զգույշ լավատեսություն են հայտնել, որ համաձայնություն կարող է ձեռք բերվել», գրում է Times of Israel-ը:

Նշվում է, որ Նեթանյահուն տեղեկացված է «Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև տարաձայնությունները լուծելու ԱՄՆ՝ Իսրայելի համար ընդունելի բաղադրիչներ» պարունակող առաջարկի մասին:

«Պետք է հուսանք, որ ՀԱՄԱՍ-ի վրա ԱՄՆ-ի և միջնորդների ուժեղ ճնշումը կհանգեցնի ամերիկացիների դեմ նրա հակազդեցության վերացմանը և հնարավորություն կտա շփումներում բեկում մտցնել», - ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի համաձայնագրի և պատանդների ազատ արձակման շուրջ Դոհայում բանակցությունների վերջին երկու օրերը՝ միջնորդների գնահատմամբ, վերջին ամիսներին ամենակառուցողականն են եղել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular