Իսրայելցի բանակցողները Գազայի շուրջ համաձայնության հասնելու վերաբերյալ «զգույշ լավատեսություն» են հայտնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ բանակցային թիմը վարչապետին տեղեկացրել է այս շաբաթվա Կատարում անցկացված բանակցությունների մասին։ Նրանք «զգույշ լավատեսություն են հայտնել, որ համաձայնություն կարող է ձեռք բերվել», գրում է Times of Israel-ը:
Նշվում է, որ Նեթանյահուն տեղեկացված է «Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև տարաձայնությունները լուծելու ԱՄՆ՝ Իսրայելի համար ընդունելի բաղադրիչներ» պարունակող առաջարկի մասին:
«Պետք է հուսանք, որ ՀԱՄԱՍ-ի վրա ԱՄՆ-ի և միջնորդների ուժեղ ճնշումը կհանգեցնի ամերիկացիների դեմ նրա հակազդեցության վերացմանը և հնարավորություն կտա շփումներում բեկում մտցնել», - ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի համաձայնագրի և պատանդների ազատ արձակման շուրջ Դոհայում բանակցությունների վերջին երկու օրերը՝ միջնորդների գնահատմամբ, վերջին ամիսներին ամենակառուցողականն են եղել։