ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները խորհուրդ են տալիս երբեք չլսել հարյուր տարի ապրածների առողջապահական խորհուրդները, և ահա թե ինչու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխարհի ամենատարեց մարդու՝ Մարիա Բրանյաս Մորերայի կյանքը, ով մահացել է 117 տարեկանում կարող է շատերին հետաքրքրել անսովոր երկար կյանքի գաղտնիքների մասով, սակայն գիտնականներն ասում են, որ ավելի լավ է երկարակեցության մասին խորհուրդներ չընդունել հենց երկարակյացներից, գրում է unian.net-ը:

Ըստ The Guardian-ի Բրանյասն ինքը կարծում էր, որ իր երկարակեցությունը պայմանավորված է «կարգ ու կանոնով, հանգստությամբ, ընտանիքի և ընկերների հետ լավ կապերով, բնության հետ շփվելով, հուզական կայունությամբ, անհանգստությունների և ափսոսանքի բացակայությամբ, շատ դրական վերաբերմունքով և թունավոր մարդկանցից հեռու մնալով»

Բրայթոնի համալսարանի կենսագերոնտոլոգիայի պրոֆեսոր Ռիչարդ Ֆարագերը կարծում է, որ գիտնականներն իրականում դեռ փորձում են պարզել, թե ինչո՞ւ են որոշ մարդիկ ապրում 100 տարուց ավելի: Ըստ նրա կա երկարակեցության երկու հիմնական տեսություն: Առաջինն այն է, որ, ըստ էության, նրանց բախտը բերել է: Այլ կերպ ասած, միայն այն պատճառով, որ երկարակյացները որոշակի սովորություններ ունեին, դա չի նշանակում, որ այդ սովորություններն են որոշել նրանց երկարակեցությունը:

«Միայն այն պատճառով, որ ինչ որ մեկն ապրել է երկար օրական 60 սիգարետ ծխելով, չի նշանակում, որ օրական 60 ծխախոտ ծխելը լավ է ձեզ համար», - ասել է Ֆարագերը:
Երկրորդ տեսությունը, ըստ նրա, այն է, որ երկարակյաց մարդիկ ունեն հատուկ գենետիկական հատկանիշներ, որոնք թույլ են տալիս նրանց ավելի երկար ապրել, այլ կերպ ասած նրանք ավելի դիմացկուն են  իրենց գենետիկայի շնորհիվ:

Ըստ Ֆարագերի, երկու տեսություններն էլ, սակայն, հանգեցնում են նույն նախազգուշացմանը. «Երբեք մի վերցրեք առողջության և ապրելակերպի խորհուրդներ 100 տարեկան մարդկանցից»: Նա նաև նշել է, որ ավելի հաճախ, քան ոչ, հարյուրամյա մարդիկ չեն զբաղվում սպորտով, բավականին հաճախ նրանց սննդակարգն անառողջ է, և նրանցից շատերը նույնպես ծխում են։ Ֆարագերը հավելել է, որ առաջարկված բացատրություններից շատերը, թե ինչու են որոշ մարդիկ ավելի երկար ապրում, իրականում կարող են լինել հակադարձ պատճառականության օրինակներ: Օրինակ, այն գաղափարը, որ դրական վերաբերմունքը կարող է օգնել ձեզ շատ երկար ապրել, կարող է, գոնե մասամբ, արմատավորված լինել այն փաստով, որ մարդիկ ավելի լավատես են, քանի որ ավելի լավ առողջություն ունեն:

Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ կան հայտնի գործոններ, որոնք կարող են նպաստել բնակչության մակարդակի կյանքի տևողության բարձրացմանը:
Ըստ Միջազգային երկարակեցության կենտրոնի տնօրեն Դեյվիդ Սինքլերի մարդու կյանքի տևողությունը սկսել է կտրուկ աճել մոտ 100 տարի առաջ, և այդ միտումը կշարունակվի առաջիկա 20 տարիներին, և դա մեծապես պատվաստումների ու մաքուր ջրի ներդրման շնորհիվ: Միաժամանակ նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկար կյանքը չի երաշխավորում երջանկություն, քանի որ շատ հաճախ երկարակյացները բախվում են դժվարությունների, օրինակ երկար տարիներ մենակ են ապրում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular