ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրազդան գետում մաքրող-լվացող նյութերի մեծ քանակություն է եղել. նախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բնապահպանության նախարարությունը Հրազդան գետը փրփուրով պատվելու վերաբերյալ երկու ահազանգ է ստացել՝ ապրիլի 28-ին և մայիսի 6-ին։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ առաջին ահազանգից հետո փորձանմուշ են վերցրել, փորձաքննություն է իրականացվել և  արդեն նախնական արդյունքը կա։

«Մաքրող-լվացող նյութերի մեծ քանակություն է եղել գետում։ Մենք ձեռնարկելու ենք այցելություններ գետի երկայնքով գտնվող բոլոր հաստատությունները, որպեսզի պարզենք, թե որտեղից է այն լցվել և լրացուցիչ պահանջներ կիրառենք։ Երկրորդ ահազանգը մենք ստացել ենք մայիսի 6-ին, այս անգամ էլ վերցված նմուշն ուղարկվել է փորձաքննության»,-ասաց նախարարը։

Արծվիկ Մինասյանը խոսեց հարցի հիմնարար մոտեցման մասին. «Ցավոք այսօր մենք մեր երկրում դեռևս չենք ձևավորել ջրահեռացման և կոյուղաջրերի մաքրման արդյունավետ մի համակարգ, ինչը ենթադրում է թե ջրառի, թե ջրահեռացման ժամանակ պահպանել էկոլոգիական բոլոր պայմանները։ Ջրային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախաձեռնությունն արդեն իրականացրել ենք, որպեսզի նմանատիպ երևույթների համար սահմանենք թե պահանջներ ջրօգտագործողների համար, թե անկախ մոնիթորիգային համակարգ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular