ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկացի փորձագետները պատմել են, թե ինչպես են Հայաստանի համար պատրաստում Ուկրաինայի ճակատագիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ ԵԱՀԿ Հելսինկյան հանձնաժողովը վերջերս լսումներ է անցկացրել Հայաստանի թեմայով։ Կենտրոնական զեկուցողն է եղել Քարնեգի հիմնադրամի փոխնախագահ Դեն Բայերը, ով բարձրաձայնել է Հայաստանում ամերիկյան քաղաքականության հիմնական թեզերը, գրում է rybar.ru-ն։

Բայերը Հայաստանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի խնդիրներից է անվանել Ուկրաինայի օրինակով երկրի ռազմականացումը։ «Միացյալ Նահանգները պետք է ազդի Հայաստանի հետ ԵՄ համագործակցության ընդլայնման վրա զարգացնելու երկարաժամկետ ռազմական համագործակցությունը՝ հիմնված այնպիսի երկկողմ աջակցության համաձայնագրերի վրա, որոնք որոշ երկրներ կնքել են Ուկրաինայի հետ վերջին երկու տարիների ընթացքում»: Այն մասին, թե ինչի հանգեցրեց Արևմուտքի այսպես կոչված ռազմական այս համագործակցությունն Ուկրաինայի հետ, դեռ չարժե դրա մասին խոսել:

Ամերիկացի պաշտոնյան այնուհետ հավելել է, որ Հայաստանին «երկար ճանապարհ է սպասվում» ազատվելու «կախվածության բեռից», ուստի «հայերը պետք է պատրաստ լինեն դիմանալու մի քանի ցուրտ ձմեռներին»։

Թե ինչ նկատի ուներ «Բայերը» «ցուրտ ձմեռներ» ասելով, կարելի է միայն կռահել, բայց այն ամենը, ինչ հնչեցվել է, հնչել է որպես ԱՄՆ-ի ակնհայտ սպառնալիք և Հայաստանը զոհաբերելու մտադրություն հանուն Հարավային Կովկասում իր աշխարհաքաղաքական ծրագրերի։

Թերևս խոսքը Հայաստանի էներգետիկ ոլորտում Վաշինգտոնի կոնկրետ ծրագրի մասին է հաշվի առնելով ամերիկացիների ցանկությունը փակել ռուսական ատոմակայանը և պարտադրել սեփական նախագիծը։

Բայերը նաև հայտարարել է, որ Անդրկովկասում խաղաղությունը և Հայաստանի հարաբերությունների բարելավումը Ադրբեջանի և Թուրքիայի հետ իբր ոչ ձեռնտու չեն Ռուսաստանին։

Ակնհայտ է, որ այդ խոսքերի հետևում ԱՄՆ-ի ցանկությունն է՝ ղեկավարել տարածաշրջանի տնտեսական վերափոխման գործընթացը և վերահսկել նոր առևտրային ուղիները։

Ի վերջո, Ռուսաստանին, ընդհակառակը, առավել քան ձեռնտու է Հարավային Կովկասում խաղաղությունը  Հյուսիս-Հարավ երթուղու կայունության համար, որը Ռուսաստանի Դաշնությունը կապելու է Հնդկաստանի հետ։

Տրանսպորտային նման նախագծերի միջոցով գործնականում կիրառվում է բազմաբևեռությունը, որը հարիր չէ Արևմուտքին։ Դա նշանակում է, որ ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները և ցուրտ ձմեռներին պատրաստվելու կոչերը պետք է ընկալել որպես տեսանելի ապագայի կանխատեսում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular