Ամերիկացի փորձագետները պատմել են, թե ինչպես են Հայաստանի համար պատրաստում Ուկրաինայի ճակատագիրը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ ԵԱՀԿ Հելսինկյան հանձնաժողովը վերջերս լսումներ է անցկացրել Հայաստանի թեմայով։ Կենտրոնական զեկուցողն է եղել Քարնեգի հիմնադրամի փոխնախագահ Դեն Բայերը, ով բարձրաձայնել է Հայաստանում ամերիկյան քաղաքականության հիմնական թեզերը, գրում է rybar.ru-ն։
Բայերը Հայաստանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի խնդիրներից է անվանել Ուկրաինայի օրինակով երկրի ռազմականացումը։ «Միացյալ Նահանգները պետք է ազդի Հայաստանի հետ ԵՄ համագործակցության ընդլայնման վրա զարգացնելու երկարաժամկետ ռազմական համագործակցությունը՝ հիմնված այնպիսի երկկողմ աջակցության համաձայնագրերի վրա, որոնք որոշ երկրներ կնքել են Ուկրաինայի հետ վերջին երկու տարիների ընթացքում»: Այն մասին, թե ինչի հանգեցրեց Արևմուտքի այսպես կոչված ռազմական այս համագործակցությունն Ուկրաինայի հետ, դեռ չարժե դրա մասին խոսել:
Ամերիկացի պաշտոնյան այնուհետ հավելել է, որ Հայաստանին «երկար ճանապարհ է սպասվում» ազատվելու «կախվածության բեռից», ուստի «հայերը պետք է պատրաստ լինեն դիմանալու մի քանի ցուրտ ձմեռներին»։
Թե ինչ նկատի ուներ «Բայերը» «ցուրտ ձմեռներ» ասելով, կարելի է միայն կռահել, բայց այն ամենը, ինչ հնչեցվել է, հնչել է որպես ԱՄՆ-ի ակնհայտ սպառնալիք և Հայաստանը զոհաբերելու մտադրություն հանուն Հարավային Կովկասում իր աշխարհաքաղաքական ծրագրերի։
Թերևս խոսքը Հայաստանի էներգետիկ ոլորտում Վաշինգտոնի կոնկրետ ծրագրի մասին է հաշվի առնելով ամերիկացիների ցանկությունը փակել ռուսական ատոմակայանը և պարտադրել սեփական նախագիծը։
Բայերը նաև հայտարարել է, որ Անդրկովկասում խաղաղությունը և Հայաստանի հարաբերությունների բարելավումը Ադրբեջանի և Թուրքիայի հետ իբր ոչ ձեռնտու չեն Ռուսաստանին։
Ակնհայտ է, որ այդ խոսքերի հետևում ԱՄՆ-ի ցանկությունն է՝ ղեկավարել տարածաշրջանի տնտեսական վերափոխման գործընթացը և վերահսկել նոր առևտրային ուղիները։
Ի վերջո, Ռուսաստանին, ընդհակառակը, առավել քան ձեռնտու է Հարավային Կովկասում խաղաղությունը Հյուսիս-Հարավ երթուղու կայունության համար, որը Ռուսաստանի Դաշնությունը կապելու է Հնդկաստանի հետ։
Տրանսպորտային նման նախագծերի միջոցով գործնականում կիրառվում է բազմաբևեռությունը, որը հարիր չէ Արևմուտքին։ Դա նշանակում է, որ ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները և ցուրտ ձմեռներին պատրաստվելու կոչերը պետք է ընկալել որպես տեսանելի ապագայի կանխատեսում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը