ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոկտեմբերի 26-ի ընտրությունները կորոշեն՝ կա՛մ Եվրոպա, կա՛մ վերադարձ ռուս-խորհրդային անցյալին. Վրաստանի նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոստացել է հետ կանչել բոլոր ռուսամետ օրենքները, եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Այս մասին գրում է գերմանական Bild թերթը՝ մանրամասնելով, որ Վրաստանի նախագահն այս մասին ասել է Բեռլինում ելույթի ժամանակ:

«Այս ընտրությունները կորոշեն՝ կա՛մ Եվրոպա, կա՛մ խավար, վերադարձ ռուս-խորհրդային անցյալին»,-կայանալիք ընտրությունների մասին ասել է Զուրաբիշվիլին։ Նրա խոսքով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և նրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին այլևս չեն ձգտում դեպի Եվրոպա և  սահմանափակում են խոսքի և ընդդիմության ազատությունը.

«Նա (Իվանիշվիլին) վնաս է պատճառել երկրին, թուլացրել և մեկուսացրել է: ԵՄ թեկնածու լինելու բերկրանքը փչացել է՝ անպետք օրենքի առաջ մղմամբ», - ասել է Վրաստանի նախագահը:

Զուրաբիշվիլին քննադատել է վերջերս ընդունված «օտարերկրյա գործակալների» և «ԼԳԲՏ քարոզչության» արգելքի մասին օրենքները:

«Վրաց հավատարիմ և հյուրընկալ ժողովրդին չպետք է շփոթել իշխանության հետ։ Մեզ մոտ զբոսաշրջիկները միշտ ողջունելի են, նրանք ապահով են»,- դիմել է նախագահը ԼԳԲՏ համայնքը ներկայացնող անձանց։

Նա հավելել է, որ «ամեն ինչ կորած չէ»:

«Ես խնդրում եմ երիտասարդներին, ինչպես նաև երկրի հեռավոր շրջանների բնակիչներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին, որպեսզի կարողանանք Վրաստանը դիրքավորել որպես եվրոպական երկիր և կանխել երիտասարդների հետագա միգրացիան», - ասել է նախագահը։

Զուրաբիշվիլին կոչ է արել ստեղծել փորձագիտական կառավարություն 1 տարի ժամկետով՝ Վրաստանը եվրոպական ուղի վերադարձնելու համար։

«Եթե եվրոպամետ ուժերը հաղթեն, ես կչեղարկեմ բոլոր հակաեվրոպական օրենքները և կբանակցեմ Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ»,- խոստացել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular