ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնականին․ քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության հարցը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Միացյալ Նահանգների նախագահի հատուկ օգնականին. քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Ինչպես հաղորդել են ադրեջանական լրատվամիջոցները, Մայքլ Քարփենթերը Ալիևին է նվիրել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի նամակը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վաղ ստորագրմանը։ Նշել է, որ ներկա պայմաններում խաղաղության պայմանագիր կնքելու պատմական հնարավորություններ կան։

Ընդգծելով, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը լայն հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային համագործակցության համար, Քարփենթերը հայտնել է ԱՄՆ-ի ամուր աջակցությունն այս գործընթացն առաջ մղելու համար։

Իլհամ Ալիևը կրկնել է ամիսներ շարունակ կրկնվող խոսքերը, թե «խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտը Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջներն են Ադրբեջանի դեմ»։

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular