ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ բոյկոտելու են նոր խորհրդարանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության նախագահը Գիորգի Գախարիան պատասխանել է նորընտիր խորհրդարանի աշխատանքներին մասնակցելու մասին հարցին։

«Մեր կուսակցությունը լեգիտիմություն չի տա «Վրացական երազանք»-ի ոչ լեգիտիմ խորհրդարանին և վե՛րջ»,- հատուկ ճեպազրույցում ասել է Գախարիան։

Այսպիսով, անցողիկ շեմը հաղթահարած չորս ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ բոյկոտելու են նոր խորհրդարանը, գրում է ekhokavkaza.com-ը:

Գախարիային հարցրել են նաև Ռուսթավելի պողոտայում այսօր երեկոյան կայանալիք բողոքի ակցիային մասնակցելու մասին.«Բողոքի ակցիան շատ կարևոր է. Մենք կլինենք այնտեղ, որտեղ մեր ընտրողներն են, ինչպես եղել ենք մինչ այժմ և կլինենք ապագայում»:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 53,93 տոկոսը, ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» քաղաքական միավորումը՝ 11,04%, «Միացյալ ազգային շարժում»-ը՝ 10,17%, «Ուժեղ Վրաստան»-ը՝ 8,8%, «Գախարիան հանուն Վրաստանի»-ն՝ 7,8%։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, «Կոալիցիա հանուն փոփոխությունների»-ն, «Միացյալ ազգային շարժում»-ը և «Ուժեղ Վրաստան»-ն չեն ճանաչել ընտրությունների արդյունքները։ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը կարծում է, որ «Վրացական երազանք»-ը ճնշել է Վրաստանի քաղաքացիների կամքը, իսկ ընտրությունների հրապարակված արդյունքները չեն արտացոլում վրաց ժողովրդի կամքը։  Զուրաբիշվիլին և ընդդիմության առաջնորդները վերջին ընտրությունները որակել են «ռուսական հատուկ օպերացիա» և «ՊԱԿ-ի հատուկ գործողություն»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular