ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բուքմեյքերները Թրամփի հաղթելու շանսերը գնահատում են 94%

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի շանսերը չորեքշաբթի առավոտյան ժամը 7:35-ի դրությամբ գերազանցել են 94%-ը։ Այս մասին են վկայում Polymarket առցանց հարթակի տվյալները։

Մի քանի ժամ առաջ նույն պորտալը Թրամփի հաղթելու շանսերը գնահատել էր 70%-ից մի փոքր ավելի:

Ընտրություններում Թրամփի մրցակցի՝ դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի շանսերը գնահատվում են 5,1 տոկոս։

Մինչ այս The New York Times-ի Needle-ը կանխատեսել էր ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակն ընտրություններում 79% հավանականությամբ։

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են. Այդ պաշտոնի համար պայքարում են Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը (Հանրապետական ​​կուսակցությունից) և ներկայիս փոխնախագահ Կամալա Հարիսը (դեմոկրատներ): Հարցումները ցույց են տալիս, որ նրանցից ոչ մեկը էական առավելություն չունի, սակայն որոշիչ ձայնը կլինի Արիզոնա, Վիսկոնսին, Ջորջիա, Միչիգան, Նևադա, Փենսիլվանիա և Հյուսիսային Կարոլինա նահանգներում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular