Բուքմեյքերները Թրամփի հաղթելու շանսերը գնահատում են 94%
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի շանսերը չորեքշաբթի առավոտյան ժամը 7:35-ի դրությամբ գերազանցել են 94%-ը։ Այս մասին են վկայում Polymarket առցանց հարթակի տվյալները։
Մի քանի ժամ առաջ նույն պորտալը Թրամփի հաղթելու շանսերը գնահատել էր 70%-ից մի փոքր ավելի:
Ընտրություններում Թրամփի մրցակցի՝ դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի շանսերը գնահատվում են 5,1 տոկոս։
Մինչ այս The New York Times-ի Needle-ը կանխատեսել էր ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակն ընտրություններում 79% հավանականությամբ։
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են. Այդ պաշտոնի համար պայքարում են Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը (Հանրապետական կուսակցությունից) և ներկայիս փոխնախագահ Կամալա Հարիսը (դեմոկրատներ): Հարցումները ցույց են տալիս, որ նրանցից ոչ մեկը էական առավելություն չունի, սակայն որոշիչ ձայնը կլինի Արիզոնա, Վիսկոնսին, Ջորջիա, Միչիգան, Նևադա, Փենսիլվանիա և Հյուսիսային Կարոլինա նահանգներում։