ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավիահարվածների հետևանքով Ռաքքայում տասնյակ մարդիկ են մահացել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հյուսիսային Սիրիայի Ռաքքա քաղաքում («Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մայրաքաղաք) տեղի ունեցած ավիահարվածների արդյունքում առնվազն մի քանի տասնյակ սպանվածներ և վիրավորներ կան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Reuters-ը, այս մասին հաղորդել է Մեծ Բրիտանիայում տեղակայված Սիրիայի մարդու‚ իրավունքների դիտորդական խումբը:

Հաղորդվում է, որ մահացածների թվում կան կանայք և երեխաներ, իսկ վիրավորների թիվը մոտավոր հաշվարկներով կարող է հասնել 60-ի: Խումբը չի մասնավորեցրել, թե արդյոք ավիահարվածները հասցվել են ռուսական օդուժի կողմից, թե ոչ:

Սիրիայի հակամարտության կարգավորման նպատակով Ժնևում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունն ուժի մեջ է մտել երեք շաբաթ առաջ' որոշակիորեն նվազեցնելով երկրում բռնությունների մակարդակը: Հրադադարը չի առնչվում «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմավորումներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular