ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաջորդ պատերազմին սպասեք Ադրբեջանի կողմից մեծաքանակ ավիացիայի օգտագործում. Պապյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագրով մեծանում է Արցախում պատերազմի հավանականությունը: Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:

«ՀՕՊ համաձայնագիրը թուլացնում է Հայաստանի դիրքերը, Ադրբեջանն այսքան ավիացիա ուներ, սակայն քառօրյա պատերազմում չօգտագործեց դրանք, քանի որ մենք ունենք հակաօդային պաշտպանության հզոր համակարգ: Խնդիր էր դրված, որ մենք այլեւս չունենանք ՀՕՊ, եւ Ղարաբաղն արդեն չունի հակաօդային պաշտպանության համակարգ: Հաջորդ պատերազմի ժամանակ սպասենք Ադրբեջանի կողմից մեծաքանակ ավիացիայի օգտագործում, որը կմեծացնի մեր զոհերի թիվը»,- ասաց Արա Պապյանը:

Ըստ վերլուծաբանի՝ ադրբեջանա– թուրքական մոտեցումն է Ռուսաստանի ճնշմամբ հասնել ԼՂՀ ազատագրված տարածքների հանձնմանը, իսկ հայ– ռուսական համատեղ ՀՕՊ–ի ստեղծումն առաջին քայլն է այդ ուղղությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular