ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդարանական վերջին ընտրությունները կեղծելու մեղադրանքներով երկու հոգի է կալանավոր­վել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական վերջին ընտրությունները կեղծելու համար մինչև հիմա երկու հոգի է կալանավոր­վել:

Նրանցից մեկը Արմավիրի մարզի բնակիչ Աշոտ Կաղզվանցյանն է, որը կրկնակի քվեարկության էր դիմել և բացահայտվելուց հետո կալանավորվել, ընդ որում, Արմավիրում նա հայտնի է որպես ՀՀԿ-ական, բո­լոր ընտրությունների ժամանակ ՀՀԿ օգտին աշխատող կեղծարար: Հիմա նրա դատավարությունն ընթանում է, թեև այս ընթացքում Կաղզվանցյանը գրավով ազատ է արձակվել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դար­ձավ, որ անազատության մեջ է ևս մեկ կեղծարար՝ Դավիթ Սիմոնյանը: Նա էլ եղբոր՝ Գոռ Սիմոնյանի անձնագ­րով էր քվեարկել Թոթովենցի անվան թիվ 57 դպրոցում տեղակայված թիվ 9/53 ընտրատեղամասում: Հետո կա­տարվածը բացահայտվել էր, ու հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատ­կանիշներով:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատա­րան: Չի բացառվում, որ որոշ ժամանակ անց նաև ազատ արձակվի Սիմոնյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular