ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրու­թյան օրվա, տեղի և ժամանակի մասին քաղաքացիներին ծանուցելու համար ծախսվել է 288 միլիոն դրամ. «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկա­նությունը ապրիլի 28-ին կոմերցիոն փոս­տային ծառայությունների վճարովի մա­տուցման պայմանագիր է կնքել «Հայփոստ» ընկերության հետ: ՀՀ ոստիկանու­թյան պետի տեղակալ Ա. Համբարձումյանի և «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանա­կավոր պաշտոնակատար Հ. Ավագյանի կողմից կնքված պայմանագիրն արժեցել է 81 միլիոն 328 հազար 700 դրամ:

Պայմանագիրը կնքվել է մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրու­թյուններից առաջ ընտրողներին ընտրու­թյան օրվա, տեղի և ժամանակի մասին ծա­նուցելու նպատակով: Գնման ժամանակա­ցույցը սահմանվել է 2017 թվականի երկ­րորդ եռամսյակի առաջին ամիսը՝ ապրիլը, իսկ վճարման ժամկետը սկսվել է կրկին ապրիլ ամսից և ձգվել մինչև տարեվերջ: ՀՀ ոստիկանության տրամադրած տե­ղեկանքի համաձայն՝ Երևան քաղաքի ընտրողների թիվը 841 հազար 973 է: Եթե պայմանագրի գինը բաժանենք ընտրող­ների թվի վրա, ապա ստացվում է, որ մեկ ընտրողին ծանուցելու համար պետության միջոցներից հատկացվել է մոտ 100 դրամ (96 դրամ):

Նմանատիպ պայմանագիր է կնքվել նա­և 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ: Ոստիկանության և «Հայփոստ»-ի նույն ներկայացուցիչների կողմից կնքված այդ պայմանագիրն էլ արժեցել է 207 միլիոն 70 հազար դրամ: ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը կազմել է 2 միլի­ոն 564 հազար 334 քաղաքացի: Այս ծանու­ցումներից ամեն մեկն արժեցել է 80 դրամ՝ 20 դրամով ավելի էժան, քան Երևանի ավա­գանու ընտրության ժամանակ:

Եթե ամբողջացնենք ընտրությունների օրերին ծանուցումների դիմաց կատարված երկու պայմանագրերի արժեքը, ապա կստացվի, որ այդ գործառույթն իրականաց­նելու համար «Հայփոստ»-ին վճարվել է 288 միլիոն դրամ գումար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular