ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինական ավանդական բժշկություն. ինչպե՞ս պահպանել առողջությունն ամռանը

ՖՈՏՈ

Ամռանը մարդու սիրտը կարծես «վառվում» է, իսկ թոքերում նկատվում է «ցի» էներգիայի պակաս: Ամառը տարվա ամենաշոգ եղանակն է և հենց այս ժամանակ է մարդու օրգանիզմում ակտիվանում նյութափոխանակությունը: Ըստ չինական բժշկության՝ ամռանն անհրաժեշտ է պահպանել առողջությունն ամրապնդող «յան» էներգիան: Դրա համար պարզապես անհրաժեշտ է հետևել ստորև բերված մի քանի առանցքային կետերին:

 

Տրամադրության կարգավորում. ամռանն անհրաժեշտ է պահպանել հանգիստ տրամադրություն: Չի կարելի չափից դուրս շատ տխրել կամ ուրախանալ, քանի որ տրամադրության կտրուկ փոփոխություններն ուժեղացնում են օրգանիզմի «կրակը», մինչդեռ հանգիստ ու խաղաղ տրամադրությունը թույլ է տալիս դիմակայել տապին, զովացնում է և չի լինում օրգանիզմի «գերտաքացում», ինչը նպաստում է «յան» էներգիայի պահպանմանը:

 

Սպորտ (սակայն չափավոր). սպորտն օգնում է ամրապնդել մկանային համակարգը, կարգավորել արյան ու էներգիայի շրջանառությունը: Ամռանն անհրաժեշտ է սպորտով զբաղվել չափավոր՝ աստիճանաբար բարձրացնելով ծանրաբեռնվածությունը. ֆիզիկական գերհոգնածությունն անթույլատրելի է:

 

Առողջ ապրելակերպ. ամռանը բնություն փթթում է, ուստի անհրաժեշտ է կարգավորել կենսակերպն ու ռեժիմը: Առավոտյան զովին անհրաժեշտ է լոգանքից հետո դուրս գալ մաքուր օդին զբոսանքի կամ դանդաղ վազքի:

 

Ցերեկային քուն. կեսօրին խորհուրդ է տրվում մի փոքր քնել՝ օրվա ամենաշոգ պահին փողոց դուրս չգալու համար: Բացի այդ, ցերեկային քունը նաև փոխհատուցում է գիշերային քնի պակասը:

 

Ավելորդ զովություն. շոգ եղանակին չի կարելի չարաշահել օդորակիչների գործածությունը և երկար ժամանակ անցկացնել չափազանց զով վայրերում: Սա հատկապես վերաբերում է տարեցներին կամ թույլ առողջություն ունեցողներին:

 

Չափավոր սնունդ. սննդակարգը նույնպես անհրաժեշտ է կարգավորել: Չի կարելի ուտել միայն քաղցի կամ խմել միայն ծարավի դեպքում: Բացի այդ, չի կարելի միանգամից ուտել ու խմել շատ սնունդ ու հեղուկ: Խորհուրդ է տրվում չչարաշահել մրգերն ու սառը ըմպելիքները. սա կնպաստի փայծաղի ու ստամոքսի «յան» էներգիայի պահպանմանը: Թույլ առողջությամբ մարդիկ կարող են շատ ուտել գետի ձկներ, մասնավորապես՝ կարաս, ինչպես նաև չինական արմավ (финики китайские) և ընկուզեղեն, քանի որ այս մթերքները նույնպես ամրապնդում էն «յան» էներգիան:

 

Սննդային թունավորումներ. սննդային թունավորումների ու աղիները վարակների 70%-ը լինում են ամռանը: Տարեց մարդկանց ու երեխաների օրգանիզմի դիմադրողականությունը և աղիների ու ստամոքսի գործառույթները թուլացած են և թունավորումների դեպքում օրգանիզմը ջրազրկվում է: Այս պատճառով անհրաժեշտ է խմել հնարավորինս շատ մաքուր կամ եռացրած (ոչ շատ սառը վիճակում) ջուր: Անհրաժեշտ է սննդամթերքն օգտագործելիս ուշադիր լվանալ և հետևել ձեռքերի մաքրությանը՝ հատկապես ուտելուց առաջ:

 

Ձեզ ենք ներկայացնում տրամադրության ու օրվա ռեժիմի կարգավորման որոշ հնարքներ:

 

1.    Տրամադրության կարգավորում

 

Ժամանակակից հասարակությունում կյանքի ռիթմի արագացման ու մրցակցության բարձրացման հետ մեկտեղ մարդիկ ավելի ու ավելի հաճախ են տառապում ֆիզիկական ու հոգեկան խնդիրներով, որոնք պայմանավորված են ծանր ապրումներով ու սթրեսով: Մարդկանց առողջության նոր հայեցակարգը ենթադրում է ոչ միայն ամուր ֆիզիկական առողջություն, այլև լավ տրամադրություն և օրգանիզմի համեմատաբար լավ հարմարվողականություն շրջակա և սոցիալ միջավայրերին:

 

Ըստ չինական բժշկության՝ հոգեկան վիճակը ազդում է ֆիզիկական առողջության վրա, իսկ հոգեկան հավասարակշռությունը նպաստում է օրգանիզմում «ին» և «յան» էներգիաների հավասարակշռմանը և արյան ու «ցի» էներգիայի ազատ շրջանառությանը:

 

Շոգ ամռանն անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել տրամադրության ու հոգեվիճակի կարգավորմանը: «Հուանդի նեյցզին» («Հուանդի կայսեր բժշկարան») հին բժշկական տրակտատում ասվում է, որ անհրաժեշտ է լինել հոգեպես հանգիստ ու խաղաղ՝ չբացված ծաղկի նման, և չզայրանալ: Միայն այս կերպ է կարգավորվում օրգանիզմում արյան ու էներգիայի շրջանառությունը: Անհրաժեշտ է սիրել ու հետաքրքրվել շրջակա աշխարհով:

 

Ամռանը խորհուրդ է տրվում ունենալ բազմազան հետաքրքրություններ ու հոբբիներ: Եթե իրավիճակը թույլ է տալիս, կարելի է հանգստանալ ճամբարում, գնալ ոչ այնքան հոգնեցուցիչ ճամփորդության, անցկացնել ամառը հանգստյան գոտում կամ ամառանոցում: Գեղեցիկ բնությունը հանգստացնում է մարդուն, թուլացնում է լարվածությունն ու հանգստացնում նյարդերն ու հոգին:

 

2.    Ապրելակերպի կարգավորում

 

Ամռանը արևը շուտ է ծագում և ուշ մայր մտնում, ուստի մարդ պետք է ուշ պառկի քնելու և շուտ արթնանա, որպեսզի պահպանի «յան» էներգիան: Առավոտյան կարելի է զբաղվել հեշտ սպորտաձևերով կամ մաքուր օդին մարմնամարզություն անել: Չնայած երկար օրվան ու շոգ եղանակին, չի կարելի քիչ շարժվել: Կեսօրին, երբ օդի ջերմստիճանը բարձր է, խորհուրդ է տրվում մի քիչ քնել, ինչը թույլ կտա առույգ մնալ մինչև երեկո:

 

Չի կարելի չարաշահել արհեստական զովությունը: Ցանկալի է չքնել բակում կամ խոնավ վայրերում, չնստել կամ քնել սառը հատակին կամ օդորակիչի մոտ: Չի կարելի երկար ժամանակ անցկացնել զով վայրերում կամ մինչև ուշ գիշեր մնալ բակում: Վերոնշյալ խորհուրդներին չհետևելու դեպքում կարող են առաջանալ գլխացավեր, հոդացավեր, կխանգարվի քրտնարտադրությունը, կարող են լինել ուշագնացություններ և նույնիսկ կարելի է ստանալ արևային կամ ջերմային հարված:

 

Ամռանը հագուստը պետք է լինի ազատ, թեթև և շնչող, ինչը նպաստում է շոգի ու քրտինքի գոլորշիացմանը: Միևնույն ժամանակի չի կարելի հագնել շատ բաց հագուստ: Բացի այդ, անհրաժեշտ է հաճախ փոխել ու լվանալ հագուստը:

 

Ցակալի է քրտնելու դեպքում հագուստը երկար չկրել, հատկապես, եթե այն ուշ է չորանում: Մաշկի խոնավությունը վնասում է «յան» էներգիան և ուղեկցվում է ռևմատիկ հիվանդություններով: Հարկ է հիշել, որ ամռանը չի կարելի անմիջապես հագնել արևի ու քամու տակ նոր չորացած հագուստը, քանի որ դա կարող է հանգեցնել մի շարք լուրջ մաշկային հիվանդությունների:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular