Չինական ավանդական բժշկություն. ինչպե՞ս պահպանել առողջությունն ամռանը
ՖՈՏՈԱմռանը մարդու սիրտը կարծես «վառվում» է, իսկ թոքերում նկատվում է «ցի» էներգիայի պակաս: Ամառը տարվա ամենաշոգ եղանակն է և հենց այս ժամանակ է մարդու օրգանիզմում ակտիվանում նյութափոխանակությունը: Ըստ չինական բժշկության՝ ամռանն անհրաժեշտ է պահպանել առողջությունն ամրապնդող «յան» էներգիան: Դրա համար պարզապես անհրաժեշտ է հետևել ստորև բերված մի քանի առանցքային կետերին:
Տրամադրության կարգավորում. ամռանն անհրաժեշտ է պահպանել հանգիստ տրամադրություն: Չի կարելի չափից դուրս շատ տխրել կամ ուրախանալ, քանի որ տրամադրության կտրուկ փոփոխություններն ուժեղացնում են օրգանիզմի «կրակը», մինչդեռ հանգիստ ու խաղաղ տրամադրությունը թույլ է տալիս դիմակայել տապին, զովացնում է և չի լինում օրգանիզմի «գերտաքացում», ինչը նպաստում է «յան» էներգիայի պահպանմանը:
Սպորտ (սակայն չափավոր). սպորտն օգնում է ամրապնդել մկանային համակարգը, կարգավորել արյան ու էներգիայի շրջանառությունը: Ամռանն անհրաժեշտ է սպորտով զբաղվել չափավոր՝ աստիճանաբար բարձրացնելով ծանրաբեռնվածությունը. ֆիզիկական գերհոգնածությունն անթույլատրելի է:
Առողջ ապրելակերպ. ամռանը բնություն փթթում է, ուստի անհրաժեշտ է կարգավորել կենսակերպն ու ռեժիմը: Առավոտյան զովին անհրաժեշտ է լոգանքից հետո դուրս գալ մաքուր օդին զբոսանքի կամ դանդաղ վազքի:
Ցերեկային քուն. կեսօրին խորհուրդ է տրվում մի փոքր քնել՝ օրվա ամենաշոգ պահին փողոց դուրս չգալու համար: Բացի այդ, ցերեկային քունը նաև փոխհատուցում է գիշերային քնի պակասը:
Ավելորդ զովություն. շոգ եղանակին չի կարելի չարաշահել օդորակիչների գործածությունը և երկար ժամանակ անցկացնել չափազանց զով վայրերում: Սա հատկապես վերաբերում է տարեցներին կամ թույլ առողջություն ունեցողներին:
Չափավոր սնունդ. սննդակարգը նույնպես անհրաժեշտ է կարգավորել: Չի կարելի ուտել միայն քաղցի կամ խմել միայն ծարավի դեպքում: Բացի այդ, չի կարելի միանգամից ուտել ու խմել շատ սնունդ ու հեղուկ: Խորհուրդ է տրվում չչարաշահել մրգերն ու սառը ըմպելիքները. սա կնպաստի փայծաղի ու ստամոքսի «յան» էներգիայի պահպանմանը: Թույլ առողջությամբ մարդիկ կարող են շատ ուտել գետի ձկներ, մասնավորապես՝ կարաս, ինչպես նաև չինական արմավ (финики китайские) և ընկուզեղեն, քանի որ այս մթերքները նույնպես ամրապնդում էն «յան» էներգիան:
Սննդային թունավորումներ. սննդային թունավորումների ու աղիները վարակների 70%-ը լինում են ամռանը: Տարեց մարդկանց ու երեխաների օրգանիզմի դիմադրողականությունը և աղիների ու ստամոքսի գործառույթները թուլացած են և թունավորումների դեպքում օրգանիզմը ջրազրկվում է: Այս պատճառով անհրաժեշտ է խմել հնարավորինս շատ մաքուր կամ եռացրած (ոչ շատ սառը վիճակում) ջուր: Անհրաժեշտ է սննդամթերքն օգտագործելիս ուշադիր լվանալ և հետևել ձեռքերի մաքրությանը՝ հատկապես ուտելուց առաջ:
Ձեզ ենք ներկայացնում տրամադրության ու օրվա ռեժիմի կարգավորման որոշ հնարքներ:
1. Տրամադրության կարգավորում
Ժամանակակից հասարակությունում կյանքի ռիթմի արագացման ու մրցակցության բարձրացման հետ մեկտեղ մարդիկ ավելի ու ավելի հաճախ են տառապում ֆիզիկական ու հոգեկան խնդիրներով, որոնք պայմանավորված են ծանր ապրումներով ու սթրեսով: Մարդկանց առողջության նոր հայեցակարգը ենթադրում է ոչ միայն ամուր ֆիզիկական առողջություն, այլև լավ տրամադրություն և օրգանիզմի համեմատաբար լավ հարմարվողականություն շրջակա և սոցիալ միջավայրերին:
Ըստ չինական բժշկության՝ հոգեկան վիճակը ազդում է ֆիզիկական առողջության վրա, իսկ հոգեկան հավասարակշռությունը նպաստում է օրգանիզմում «ին» և «յան» էներգիաների հավասարակշռմանը և արյան ու «ցի» էներգիայի ազատ շրջանառությանը:
Շոգ ամռանն անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել տրամադրության ու հոգեվիճակի կարգավորմանը: «Հուանդի նեյցզին» («Հուանդի կայսեր բժշկարան») հին բժշկական տրակտատում ասվում է, որ անհրաժեշտ է լինել հոգեպես հանգիստ ու խաղաղ՝ չբացված ծաղկի նման, և չզայրանալ: Միայն այս կերպ է կարգավորվում օրգանիզմում արյան ու էներգիայի շրջանառությունը: Անհրաժեշտ է սիրել ու հետաքրքրվել շրջակա աշխարհով:
Ամռանը խորհուրդ է տրվում ունենալ բազմազան հետաքրքրություններ ու հոբբիներ: Եթե իրավիճակը թույլ է տալիս, կարելի է հանգստանալ ճամբարում, գնալ ոչ այնքան հոգնեցուցիչ ճամփորդության, անցկացնել ամառը հանգստյան գոտում կամ ամառանոցում: Գեղեցիկ բնությունը հանգստացնում է մարդուն, թուլացնում է լարվածությունն ու հանգստացնում նյարդերն ու հոգին:
2. Ապրելակերպի կարգավորում
Ամռանը արևը շուտ է ծագում և ուշ մայր մտնում, ուստի մարդ պետք է ուշ պառկի քնելու և շուտ արթնանա, որպեսզի պահպանի «յան» էներգիան: Առավոտյան կարելի է զբաղվել հեշտ սպորտաձևերով կամ մաքուր օդին մարմնամարզություն անել: Չնայած երկար օրվան ու շոգ եղանակին, չի կարելի քիչ շարժվել: Կեսօրին, երբ օդի ջերմստիճանը բարձր է, խորհուրդ է տրվում մի քիչ քնել, ինչը թույլ կտա առույգ մնալ մինչև երեկո:
Չի կարելի չարաշահել արհեստական զովությունը: Ցանկալի է չքնել բակում կամ խոնավ վայրերում, չնստել կամ քնել սառը հատակին կամ օդորակիչի մոտ: Չի կարելի երկար ժամանակ անցկացնել զով վայրերում կամ մինչև ուշ գիշեր մնալ բակում: Վերոնշյալ խորհուրդներին չհետևելու դեպքում կարող են առաջանալ գլխացավեր, հոդացավեր, կխանգարվի քրտնարտադրությունը, կարող են լինել ուշագնացություններ և նույնիսկ կարելի է ստանալ արևային կամ ջերմային հարված:
Ամռանը հագուստը պետք է լինի ազատ, թեթև և շնչող, ինչը նպաստում է շոգի ու քրտինքի գոլորշիացմանը: Միևնույն ժամանակի չի կարելի հագնել շատ բաց հագուստ: Բացի այդ, անհրաժեշտ է հաճախ փոխել ու լվանալ հագուստը:
Ցակալի է քրտնելու դեպքում հագուստը երկար չկրել, հատկապես, եթե այն ուշ է չորանում: Մաշկի խոնավությունը վնասում է «յան» էներգիան և ուղեկցվում է ռևմատիկ հիվանդություններով: Հարկ է հիշել, որ ամռանը չի կարելի անմիջապես հագնել արևի ու քամու տակ նոր չորացած հագուստը, քանի որ դա կարող է հանգեցնել մի շարք լուրջ մաշկային հիվանդությունների:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am