ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 միֆ դիմահարդարման մասին

ՖՈՏՈ

Այն, որ չի կարելի թույլ տալ, որ ինչ որ մեկը օգտագործի ձեր կոսմետիկ միջոցները, միֆ չէ, ամենաքիչը այն կարող է առաջացնել ալերգիա և մաշկային խնդիրներ:

Եթե ձեր տուշից նույնիսկ մեկ անգամ ինչ-որ մեկը օգտվի, ապա այն կարող է առաջացնել կարմրություն և ալերգիա: Երբեք մի օգտագործեք կոսմետիկ միջոցներ, որոնց ժամկետը անցել է

Միֆ 1

Տուշը կարող է նպաստել թարթիչների թափվելուն: Թարթիչների համար նախատեսված տուշը ամենևին վտանգավոր չէ, եթե հաշվի առնեք վերոնշյալ կանոնները: Թույլ մի տվեք, որ ինչ որ մեկը օգտագործի ձեր տուշը և գնեք միայն որակյալ ապրանքներ:

Միֆ 2

Աչքերի համար նախատեսված ստվերաներկերը կարող են աչքերի կարմրության պատճառ հանդիսանալ

Այս դեպքում նույնպես պետք է օգտագործել միայն ժամկետային ապրանքներ: Քանի որ հենց ժամկետանց կոսմետիկ միջոցները կարող են առաջացնել ոչ բարենպաստ հետևանքներ: Կոսմետիկ միջոցը հանելիս մի տրորեք աչքերը, փոխարենը օգտագործեք անվտանգ միջոցներ, որոնց նրբորեն կհեռացնեն կոսմետիկան:

Միֆ 3

Կարմիր շրթներկը ոչ բոլորին է սազում

Այս շրթները սազում է բոլոր կանանց, պարզապես անհրաժեշտ է ընտրել ձեր երանգը:

Միֆ 4

Դիմափոշին փչացնում է մաշկը

Այս դեպքում պետք է նշենք, որ դիմափոշի ընտրելիս պետք չէ գումար խնայել: Մեր օրերում դիմափոշին ոչ միայն լավ ծածկում է թերությունները, այլ նաև նրա մեջ պարունակվող  հանքային նյութերը կարող են կանխարգելել պզուկների առաջացումը, փոքրացնում է ծակոտինեևը և հանում է ավելորդ փայլը: Ընտրված դիմափոշին պետք է համապատասխանի ձեր մաշկին:

Միֆ 5

Տոնային կրեմները նպաստում են մաշկի ծերացմանը

Սա սուտ տեղեկություն է, քանի որ ընտրելով լավ արտադրողի տոնային կրեմ, այն կսնուցի, կխոնավեցնի և կվերականգնի ձեր մաշկը: Եվ մի մոռացեք լվանալ երեսը քնելուց առաջ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular