5 միֆ դիմահարդարման մասին
ՖՈՏՈԱյն, որ չի կարելի թույլ տալ, որ ինչ որ մեկը օգտագործի ձեր կոսմետիկ միջոցները, միֆ չէ, ամենաքիչը այն կարող է առաջացնել ալերգիա և մաշկային խնդիրներ:
Եթե ձեր տուշից նույնիսկ մեկ անգամ ինչ-որ մեկը օգտվի, ապա այն կարող է առաջացնել կարմրություն և ալերգիա: Երբեք մի օգտագործեք կոսմետիկ միջոցներ, որոնց ժամկետը անցել է
Միֆ 1
Տուշը կարող է նպաստել թարթիչների թափվելուն: Թարթիչների համար նախատեսված տուշը ամենևին վտանգավոր չէ, եթե հաշվի առնեք վերոնշյալ կանոնները: Թույլ մի տվեք, որ ինչ որ մեկը օգտագործի ձեր տուշը և գնեք միայն որակյալ ապրանքներ:
Միֆ 2
Աչքերի համար նախատեսված ստվերաներկերը կարող են աչքերի կարմրության պատճառ հանդիսանալ
Այս դեպքում նույնպես պետք է օգտագործել միայն ժամկետային ապրանքներ: Քանի որ հենց ժամկետանց կոսմետիկ միջոցները կարող են առաջացնել ոչ բարենպաստ հետևանքներ: Կոսմետիկ միջոցը հանելիս մի տրորեք աչքերը, փոխարենը օգտագործեք անվտանգ միջոցներ, որոնց նրբորեն կհեռացնեն կոսմետիկան:
Միֆ 3
Կարմիր շրթներկը ոչ բոլորին է սազում
Այս շրթները սազում է բոլոր կանանց, պարզապես անհրաժեշտ է ընտրել ձեր երանգը:
Միֆ 4
Դիմափոշին փչացնում է մաշկը
Այս դեպքում պետք է նշենք, որ դիմափոշի ընտրելիս պետք չէ գումար խնայել: Մեր օրերում դիմափոշին ոչ միայն լավ ծածկում է թերությունները, այլ նաև նրա մեջ պարունակվող հանքային նյութերը կարող են կանխարգելել պզուկների առաջացումը, փոքրացնում է ծակոտինեևը և հանում է ավելորդ փայլը: Ընտրված դիմափոշին պետք է համապատասխանի ձեր մաշկին:
Միֆ 5
Տոնային կրեմները նպաստում են մաշկի ծերացմանը
Սա սուտ տեղեկություն է, քանի որ ընտրելով լավ արտադրողի տոնային կրեմ, այն կսնուցի, կխոնավեցնի և կվերականգնի ձեր մաշկը: Եվ մի մոռացեք լվանալ երեսը քնելուց առաջ: