ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրու պոլիկլինիկաներում դեղ չկա. հիվանդներին խորհուրդ են տալիս դիետա պահել. «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյումրու բնակիչներն ահա­զանգում են, որ քաղաքի պոլիկլինիկաներում ինսուլին չկա, շաքարային դիաբետով հիվանդներին բացատրում են, որ դեղը չի տրամադր­վում Առողջապահության նախարարությունից, ու նա­և խորհուրդ են տալիս մինչև դեղ լինելը խուսափել այնպիսի ուտելիքներից, որոնք բարձրացնում են ար­յան մեջ շաքարի տոկոսը:

Մեր հարցումները ցույց տվեցին, որ խնդիրը համատարած չէ: Գյում­րու համար 1 պոլիկլինիկայի տնօ­րեն Այվազ Սուքիասյանը հաստա­տեց, որ այս հաստատությունում դեղի պակասություն է զգացվել, բայց վստահեցրեց, որ դա տևել է շատ կարճ ժամանակամիջոց: Նա նկատեց, որ իրավիճակը հատուկ է աշխատանքային պրոցեսին:

«Նման բան բոլորի հետ էլ պա­տահում է, ամենօրյա աշխատանքային պրոցես է: Մենք, հիվանդնե­րի քանակից ելնելով, դեղի պլանավորման եռամսյակային հայտ ենք ներկայացնում: Բայց այդ եռամսյակի ընթացքում կարող է դիաբետով նոր հիվանդներ հայտնաբերվեն ու շատ: Այսինքն՝ դա մեր ակտիվ աշխատանքի արդ­յունքն է, որ կանխարգելիչ առումով պացիենտներին ստուգում ենք, հայտնաբերվում են նոր հիվանդներ, ու բնականաբար, իրենք բուժում են պահանջում: Արդյունքում՝ ստացվում է չնախատեսված պացիենտների հոսք»,- մեզ հետ հե­ռախոսազրույցում ասաց համար 1 պոլիկլինիկայի տնօրենը:

Նա նշեց, որ երբ այս կամ այն դեղորայքը սպառվում է, անմիջապես դիմում են մարզպետարանի առողջապահության բաժին­»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular