ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սողոմոն Իմաստունի լավագույն մտքերից

ՄՇԱԿՈՒՅԹ

Life.Panorama.am/Սողոմոն Իմաստունը (մ.թ.ա. 1011 – 928 թթ.) եղել է հրեական երրորդ արքան, միավորված Հրեական թագավորության լեգենդար տիրակալը՝ դրա գոյության ամենածաղկուն շրջանում (մ.թ.ա. 965 – 928 թթ.): Սողոմոնի կառավարման տարիներին Երուսաղեմում կառուցվել է Երուսաղեմյան տաճարը՝ հուդայիզմի գլխավոր սրբատեղին: Սողոմոնին են վերագրվում Աստվածաշնչի կանոնական («Ժողովող», «Առակք Սողոմոնի», «Երգ Երգոց») և պարականոն («Իմաստություն Սողոմոնի», «Սաղմոսք Սողոմոնի») գրքերը։

1.      Համբերատարը խիզախից լավ է, և իրեն տիրապետողը քաղաք նվաճողից է լավ:

2.      Հարստությունը չի օգնի զայրույթի օրը, իսկ ճշմարտությունը կփրկի մահից:

3.      Խոհեմը տեսնում է փորձանքը և պատսպարվում է, իսկ անփորձները գնում են առաջ և պատժվում են:

4.      Գլխավորը իմաստնությունն է. ձեռք բե՛ր իմաստնություն և քո ողջ կարողությամբ ձեռք բե՛ր խելք:

5.      Դաժան է զայրույթը, անսանձ է կատաղությունը, սակայն ո՞վ կդիմանա խանդի առաջ:

6.      Ով գտնվում է ողջերի մեջ, նրա համար դեռ հույս կա:

7.      Ատելությունը գրգռում է տարաձայնությունները, բայց սերը ծածկում է բոլոր մեղքերը:

8.      Ավելի օգտակար է իմաստնությունը, քան հիմարությունը, ինչպես ավելի օգտակար է լույսը, քան խավարը: Սակայն նույն բախտն է սպասվում և՛ իմաստունին, և՛ հիմարին:

9.  Եվ ծիծաղի պահին է երբեմն ցավում սիրտը, և ուրախության վերջը լինում է թախիծը:

10.  Կգա հպարտությունը, կգա և խայտառակությունը, բայց խոնարհների հետ է իմաստնությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular