Սողոմոն Իմաստունի լավագույն մտքերից
ՄՇԱԿՈՒՅԹLife.Panorama.am/Սողոմոն Իմաստունը (մ.թ.ա. 1011 – 928 թթ.) եղել է հրեական երրորդ արքան, միավորված Հրեական թագավորության լեգենդար տիրակալը՝ դրա գոյության ամենածաղկուն շրջանում (մ.թ.ա. 965 – 928 թթ.): Սողոմոնի կառավարման տարիներին Երուսաղեմում կառուցվել է Երուսաղեմյան տաճարը՝ հուդայիզմի գլխավոր սրբատեղին: Սողոմոնին են վերագրվում Աստվածաշնչի կանոնական («Ժողովող», «Առակք Սողոմոնի», «Երգ Երգոց») և պարականոն («Իմաստություն Սողոմոնի», «Սաղմոսք Սողոմոնի») գրքերը։
1. Համբերատարը խիզախից լավ է, և իրեն տիրապետողը քաղաք նվաճողից է լավ:
2. Հարստությունը չի օգնի զայրույթի օրը, իսկ ճշմարտությունը կփրկի մահից:
3. Խոհեմը տեսնում է փորձանքը և պատսպարվում է, իսկ անփորձները գնում են առաջ և պատժվում են:
4. Գլխավորը իմաստնությունն է. ձեռք բե՛ր իմաստնություն և քո ողջ կարողությամբ ձեռք բե՛ր խելք:
5. Դաժան է զայրույթը, անսանձ է կատաղությունը, սակայն ո՞վ կդիմանա խանդի առաջ:
6. Ով գտնվում է ողջերի մեջ, նրա համար դեռ հույս կա:
7. Ատելությունը գրգռում է տարաձայնությունները, բայց սերը ծածկում է բոլոր մեղքերը:
8. Ավելի օգտակար է իմաստնությունը, քան հիմարությունը, ինչպես ավելի օգտակար է լույսը, քան խավարը: Սակայն նույն բախտն է սպասվում և՛ իմաստունին, և՛ հիմարին:
9. Եվ ծիծաղի պահին է երբեմն ցավում սիրտը, և ուրախության վերջը լինում է թախիծը:
10. Կգա հպարտությունը, կգա և խայտառակությունը, բայց խոնարհների հետ է իմաստնությունը: