ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիտամին D դեֆիցիտի 5 գլխավոր վտանգները

ՖՈՏՈ

Արևի լույսը հարստացնում է մարդու օրգանիզմն այնպիսի յուրահատուկ նյութով, ինչպիսին վիտամին D-ն է: Սակայն այս վիտամինի բացակայությունը կամ պակասը կարող է առաջացնել բազմաթիվ հիվանդություններ և խանգարել մարդու օրգանիզմի աշխատանքը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 հիվանդություն, որոնք կարող են առաջանալ վիտամին D-ի պակասի դեպքում:

 

1.      Ճարպակալում

 

Եթե կա ավելորդ քաշի խնդիր, ապա այն խանգարում է վիտամին D-ի բնական արտադրությունը: Այս դեպքում հարկավոր է ընդունել այս վիտամինը որպես դեղամիջոց:

 

2.    Շաքարային դիաբետ

 

Այն մարդկանց մոտ, որոնց արյան մեջ բարձր է լինում գլյուկոզայի մակարդակը, միշտ իջնում է վիտամին D-ի մակարդակը:

 

3.    Քաղցկեղ

 

Սրտանոթային համակարգի օրգանների օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը պայմանավորված է նրանով, որ վիտամին D-ի խիստ պակասի դեպքում սրտային անբավարարությունից մահանալու հավանականությունն աճում է 3 անգամ, իսկ սրտի կտրուկ կանգից մահանալու հավանականությունը՝ 5 անգամ:

 

4.    Մազաթափություն ու ճաղատություն

 

Այս վիտամինի պակասը նաև արգելակում է մազերի ֆոլիկուլների զարգացումը, ինչի հետևանքով էլ առաջանում են նման խնդիրներ:

 

5.    Բերանի խոռոչի հիվանդություններ

 

Վիտամին D-ի պակասով առաջին հերթին պայմանավորված են լնդերի արյունահոսությունները, ատամների թափվելը, կարիեսի առաջացումը և մի շարք այլ խնդիրներ:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular