Վիտամին D դեֆիցիտի 5 գլխավոր վտանգները
ՖՈՏՈԱրևի լույսը հարստացնում է մարդու օրգանիզմն այնպիսի յուրահատուկ նյութով, ինչպիսին վիտամին D-ն է: Սակայն այս վիտամինի բացակայությունը կամ պակասը կարող է առաջացնել բազմաթիվ հիվանդություններ և խանգարել մարդու օրգանիզմի աշխատանքը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 հիվանդություն, որոնք կարող են առաջանալ վիտամին D-ի պակասի դեպքում:
1. Ճարպակալում
Եթե կա ավելորդ քաշի խնդիր, ապա այն խանգարում է վիտամին D-ի բնական արտադրությունը: Այս դեպքում հարկավոր է ընդունել այս վիտամինը որպես դեղամիջոց:
2. Շաքարային դիաբետ
Այն մարդկանց մոտ, որոնց արյան մեջ բարձր է լինում գլյուկոզայի մակարդակը, միշտ իջնում է վիտամին D-ի մակարդակը:
3. Քաղցկեղ
Սրտանոթային համակարգի օրգանների օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը պայմանավորված է նրանով, որ վիտամին D-ի խիստ պակասի դեպքում սրտային անբավարարությունից մահանալու հավանականությունն աճում է 3 անգամ, իսկ սրտի կտրուկ կանգից մահանալու հավանականությունը՝ 5 անգամ:
4. Մազաթափություն ու ճաղատություն
Այս վիտամինի պակասը նաև արգելակում է մազերի ֆոլիկուլների զարգացումը, ինչի հետևանքով էլ առաջանում են նման խնդիրներ:
5. Բերանի խոռոչի հիվանդություններ
Վիտամին D-ի պակասով առաջին հերթին պայմանավորված են լնդերի արյունահոսությունները, ատամների թափվելը, կարիեսի առաջացումը և մի շարք այլ խնդիրներ:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am