ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահա՝ ինչի մասին են տղամարդիկ մտածում, բայց չեն բարձրաձայնում

ՖՈՏՈ

1. Կնոջ կամակատար երևալու վախը բոլորին չէ, որ հատուկ է, սակայն նրանք, ում օտար չէ, հաճախ մտածում են. «Պետք է նրան իր տեղը դնել: Գոնե մեկ անգամ պետք է մերժել նրան: Պետք է ասել` ո՛չ»:

2. Երբե՛ք տղամարդկանց ուրիշների մոտ մի՛ կշտամբեք ու մի՛ քննադատեք: Եթե ունակ եք ժամերով դասախոսություններ կարդալ, ապա նրա գլխում ձեզ համար շատ տհաճ մտքեր կսկսեն հայտնվել. «Ինչպե՞ս կարող է երբևէ սիրել սրան: Եվս մեկ բառ, և իմ արարքների համար արդեն պատասխանատու չեմ»:

3. Ծաղրանքի ենթարկվելու վախը տղամարդկանց թույլ չի տալիս ամբողջությամբ բացվել: Ասենք, նա գտնվում է ընկերների, աշխատակիցների, մարդկանց շրջապատում, որոնց կարծիքներն իր համար կարևոր են: Նույնիսկ եթե, օրինակ, ձեր երկուսին դուր է գալիս ինչ-որ հոլիվուդյան կատակերգություն, որը նրա ընկերներին բացահայտ հիմարություն է թվում, նա կլռի և կմտածի. «Ինչու՞ վիճել: Նրանց մոտ կարծրատիպ կձևավորվի, որը հետագայում հնարավոր չի լինի հաղթահարել»:

4. «Տեր Աստված, ինչու՞ է նա լալիս: Սարսափելի է ուղղակի»: Նույնիսկ եթե տղամարդը հայտարարում է, որ նրան հուզում են ձեր արցունքները, մի՛ հավատացեք. դրանք նրան ուղղակի նյարդայնացնում են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular