Ահա՝ ինչի մասին են տղամարդիկ մտածում, բայց չեն բարձրաձայնում
ՖՈՏՈ1. Կնոջ կամակատար երևալու վախը բոլորին չէ, որ հատուկ է, սակայն նրանք, ում օտար չէ, հաճախ մտածում են. «Պետք է նրան իր տեղը դնել: Գոնե մեկ անգամ պետք է մերժել նրան: Պետք է ասել` ո՛չ»:
2. Երբե՛ք տղամարդկանց ուրիշների մոտ մի՛ կշտամբեք ու մի՛ քննադատեք: Եթե ունակ եք ժամերով դասախոսություններ կարդալ, ապա նրա գլխում ձեզ համար շատ տհաճ մտքեր կսկսեն հայտնվել. «Ինչպե՞ս կարող է երբևէ սիրել սրան: Եվս մեկ բառ, և իմ արարքների համար արդեն պատասխանատու չեմ»:
3. Ծաղրանքի ենթարկվելու վախը տղամարդկանց թույլ չի տալիս ամբողջությամբ բացվել: Ասենք, նա գտնվում է ընկերների, աշխատակիցների, մարդկանց շրջապատում, որոնց կարծիքներն իր համար կարևոր են: Նույնիսկ եթե, օրինակ, ձեր երկուսին դուր է գալիս ինչ-որ հոլիվուդյան կատակերգություն, որը նրա ընկերներին բացահայտ հիմարություն է թվում, նա կլռի և կմտածի. «Ինչու՞ վիճել: Նրանց մոտ կարծրատիպ կձևավորվի, որը հետագայում հնարավոր չի լինի հաղթահարել»:
4. «Տեր Աստված, ինչու՞ է նա լալիս: Սարսափելի է ուղղակի»: Նույնիսկ եթե տղամարդը հայտարարում է, որ նրան հուզում են ձեր արցունքները, մի՛ հավատացեք. դրանք նրան ուղղակի նյարդայնացնում են: