ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շրթներկի 4 ամենանորաձև երանգներն այս ամռանը

ՖՈՏՈ

Շրթներկը եղել  ու մնում է դիմահարդարման ամենակարևոր բաղադրիչներից մեկը, այդ պատճառով էլ պետք է իմանալ, թե որ երանգներն են այժմ նորաձև։

 

Dobre-ն գրում է, որ այս սեզոնին նորաձև է բնական գեղեցկությունը, այդ պատճառով էլ շրթներկի գույները շատ վառ չեն։ Այժմ նորաձև են սառը և բնական գույները։

 

Սալորագույն․ Անցյալ սեզոնին այս գույնը բավականին ագրեսիվ տպավորություն էր թողնում, սակայն այժմ դիմահարդարները խորհուրդ են տալիս օգտագործել դրա ավելի նուրբ տարբերակները։

 

 

 
 
Реклама 15

Կարմիր․ Կարմիր շրթներկը մշտապես նորաձև է եղել և, հավանաբար, երբեք չի դադարի նորաձև լինել։ Այս սեզոնին խուսափեք վառ կարմիրից և նախապատվությունը տվեք դրա նուրբ տարբերակներին։

 

 

Վարդագույն․ Բաց կամ մուգ վարդագույնն այս սեզոնին շատ նորաձև է։ Այս գույնը հեռու չէ բնական ներկապնակից, ինչպես նաև լրացնում է ցանկացած կերպար։

 

 

Բնական Nude․ Մարմնագույն, կաթնագույն և բաց շագանակագույն գույներն այս սեզոնին ամենանորաձևն են։ Այս երանգներն ունեցող շրթներկի շնորհիվ ձեր դիմահարդարումը նկատելի չի լինի, սակայն դեմքը թարմ ու առողջ տեսք կունենա։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular