Շրթներկի 4 ամենանորաձև երանգներն այս ամռանը
ՖՈՏՈՇրթներկը եղել ու մնում է դիմահարդարման ամենակարևոր բաղադրիչներից մեկը, այդ պատճառով էլ պետք է իմանալ, թե որ երանգներն են այժմ նորաձև։
Dobre-ն գրում է, որ այս սեզոնին նորաձև է բնական գեղեցկությունը, այդ պատճառով էլ շրթներկի գույները շատ վառ չեն։ Այժմ նորաձև են սառը և բնական գույները։
Սալորագույն․ Անցյալ սեզոնին այս գույնը բավականին ագրեսիվ տպավորություն էր թողնում, սակայն այժմ դիմահարդարները խորհուրդ են տալիս օգտագործել դրա ավելի նուրբ տարբերակները։
Կարմիր․ Կարմիր շրթներկը մշտապես նորաձև է եղել և, հավանաբար, երբեք չի դադարի նորաձև լինել։ Այս սեզոնին խուսափեք վառ կարմիրից և նախապատվությունը տվեք դրա նուրբ տարբերակներին։
Վարդագույն․ Բաց կամ մուգ վարդագույնն այս սեզոնին շատ նորաձև է։ Այս գույնը հեռու չէ բնական ներկապնակից, ինչպես նաև լրացնում է ցանկացած կերպար։
Բնական Nude․ Մարմնագույն, կաթնագույն և բաց շագանակագույն գույներն այս սեզոնին ամենանորաձևն են։ Այս երանգներն ունեցող շրթներկի շնորհիվ ձեր դիմահարդարումը նկատելի չի լինի, սակայն դեմքը թարմ ու առողջ տեսք կունենա։