ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները պարզել են՝ ինչու են գեղեցիկ կանայք հեշտությամբ կառավարում տղամարդկանց

ՖՈՏՈ
Գիտնականները համարում են, որ գեղեցիկ կանայք իսկապես կարող են բացասաբար ազդել տղամարդկանց ռացիոնալ մտածողության վրա:
 
Ավելին, գեղեցիկ կնոջ հետ գործնական պայմանագրեր կնքելիս տղամարդիկ առավել մեծ հավանականությամբ կընդունեն իրենց համար ոչ բարենպաստ պայմանները, քան տղամարդու կամ ոչ գեղեցիկ կնոջ դեպքում. գրում է DailyMail-ը:
 
Չինական Չժեցզյան համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ գեղեցկությունը փակում է տղամարդու ուղեղի՝ ռացիոնալ և օբյեկտիվ մտածողուցությանհակվածությունը: Նման հակվածությունը զարգացել է  տղամարդկանց  ողջ էվոլյուցիայի ընթացքում: Այս առումով գիտնականները հավասարեցնում են  «լուկիզմը»  (կանանց տարբերությունը  ըստ  արտաքին  տեսքի)  այնպիսի «վտանգավոր» երևույթների հետ, ինչպիսիք են ռասիզմը, սեքսիզմը:
 
Դա վերլուծելու համար գիտնականները ընտրել են 21 ուսանողների, որոնց ցուցադրել են չինուհիների 300 լուսանկարներ, որոնց կեսը եղել են գեղեցիկ, իսկ մյուս կեսը՝ ոչ: Իսկ հետո ուսանողներին առաջարկել են խաղալ օնլայն խաղ, որտեղ նրանց հետ խաղում էին  նույն աղջիկները: Աղջիկների խնդիրն էր հնարավորինս շատ գումար կորզել իրենց հետ խաղացող տղամարդկանցից: Զարմանալի չէ, որ խաղացողները ավելի մեծ գումարներով էին կիսվում գեղեցիկ աղջիկների հետ, քան ոչ գեղեցիկների: Եթե անգամ առաջարկը ձեռնտու չէր խաղացող տղամարդկանց, նրանք միևնույն է ընդունում էին այն, իհարկե, փոքր-ինչ մտածելով: Իսկ ահա ոչ ձեռնտու առաջարկները ոչ գեղեցիկ աղջիկների կողմից մերժվում էին անմիջապես:
 
Հետաքրքիր է, որ գեղեցիկ կանանց թակարդը տղամարդկանց նկատմամբ աշխատում էր նույնիսկ այն դեպքում, եթե վերջիններս այդ կանանց հետ հարաբերությունները զարգացնելու նպատակներ կամ հնարավորություններ չունեին, նշում են գիտնականները:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular