Գիտնականները պարզել են՝ ինչու են գեղեցիկ կանայք հեշտությամբ կառավարում տղամարդկանց
ՖՈՏՈԳիտնականները համարում են, որ գեղեցիկ կանայք իսկապես կարող են բացասաբար ազդել տղամարդկանց ռացիոնալ մտածողության վրա:
Ավելին, գեղեցիկ կնոջ հետ գործնական պայմանագրեր կնքելիս տղամարդիկ առավել մեծ հավանականությամբ կընդունեն իրենց համար ոչ բարենպաստ պայմանները, քան տղամարդու կամ ոչ գեղեցիկ կնոջ դեպքում. գրում է DailyMail-ը:
Չինական Չժեցզյան համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ գեղեցկությունը փակում է տղամարդու ուղեղի՝ ռացիոնալ և օբյեկտիվ մտածողուցությանհակվածությունը: Նման հակվածությունը զարգացել է տղամարդկանց ողջ էվոլյուցիայի ընթացքում: Այս առումով գիտնականները հավասարեցնում են «լուկիզմը» (կանանց տարբերությունը ըստ արտաքին տեսքի) այնպիսի «վտանգավոր» երևույթների հետ, ինչպիսիք են ռասիզմը, սեքսիզմը:
Դա վերլուծելու համար գիտնականները ընտրել են 21 ուսանողների, որոնց ցուցադրել են չինուհիների 300 լուսանկարներ, որոնց կեսը եղել են գեղեցիկ, իսկ մյուս կեսը՝ ոչ: Իսկ հետո ուսանողներին առաջարկել են խաղալ օնլայն խաղ, որտեղ նրանց հետ խաղում էին նույն աղջիկները: Աղջիկների խնդիրն էր հնարավորինս շատ գումար կորզել իրենց հետ խաղացող տղամարդկանցից: Զարմանալի չէ, որ խաղացողները ավելի մեծ գումարներով էին կիսվում գեղեցիկ աղջիկների հետ, քան ոչ գեղեցիկների: Եթե անգամ առաջարկը ձեռնտու չէր խաղացող տղամարդկանց, նրանք միևնույն է ընդունում էին այն, իհարկե, փոքր-ինչ մտածելով: Իսկ ահա ոչ ձեռնտու առաջարկները ոչ գեղեցիկ աղջիկների կողմից մերժվում էին անմիջապես:
Հետաքրքիր է, որ գեղեցիկ կանանց թակարդը տղամարդկանց նկատմամբ աշխատում էր նույնիսկ այն դեպքում, եթե վերջիններս այդ կանանց հետ հարաբերությունները զարգացնելու նպատակներ կամ հնարավորություններ չունեին, նշում են գիտնականները: