Այս կնոջը հաջողվել է 90 կիլոգրամ կորցնել՝ հրաժարվելով ընդամենը այս 4 մթերքից
ՖՈՏՈBlogNews.am/Ընդամենը մի նկար փոխեց Քեյսի Ջեմելի կյանքը։ Երբ նա տեսավ որդու ծննդյան խնջույքին արված լուսանկարը, որը Facebook-ում մի ընկեր էր հրապարակել, նա պարզապես չէր կարողանում հավատալ, որ այդպիսի տեսք ունի։
- Չէի հավատում, որ դա ես եմ, բայց հետո մի ուրիշ լուսանկար էլ տեսա՝ նույնիսկ ավելի վատ ռակուրսից։ Ես կարծում էի՝ միգուցե խնդիրը հենց ռակուրսինն է ու սպասում էի հաջող լուսանկարի, բայց այդպես էլ չտեսա։
Ջեմելը պարզեց, որ տեսախցիկը ոչ մի մեղք չունի. նա իսկապես այդպիսին է։ Նա կշռում էր 160 կգ։ Նա հասկացավ, որ պետք է մի բան անել, քանի դեռ շատ ուշ չէ։
Շուրջ 5 տարի անց Ջեմելը կորցրել է 90 կիլոգրամ։ Նրա առաջվա և այժմյան լուսանկարներն ակնհայտ են դարձնում փոփոխությունն ու ստիպում են հիանալ։
Ուզու՞մ եք իմանալ՝ որն է նրա գաղտինքը։ Բացի օրական մարզումներից ու ամուսնու աջակցությունից՝ Ջեմելը բացահայտեց, որ քաշ կորցնելու հաջողության գաղտնիքը պարզ դիետան է։ Բայց կարող եք մոռանալ խիստ, կալորիաներով հաշվարկված դիետաների մասին։ Մի խոսքով՝ Ջեմմելն իր սննդակարգից հանել է այս 4 մթերքը՝ պանիր, մակարոնեղեն, հաց ու զովացուցիչ ըմպելիքներ։
- Ես փոխեցի իմ սննդակարգը՝ պարզապես հրաժարվելով այս 4 մթերքից։
Ինչպես տեսնում եք, ընդամենը այդ փոքր փոփոխության միջոցով հնարավոր է եղել հասնել նման արդյունքի։ Միայն թե նա պետք է վիրահատվի՝ ավելորդ մաշկը հեռացնելու համար։
Ջեմելը մի բան է ուզում հաղորդել բոլոր նրանց, ովքեր ուզում են քաշ կորցնել։
- Հուսով եմ՝ կոգեշնչեմ մյուսներին։ Ես գիտեմ՝ ինձ նման շատ մարդիկ կան։ Ուզում եմ, որ երբեք չկորցնեն հույսը։