ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիետա՝ ըստ մարմնի կառուցվածքի

ՖՈՏՈ

Takprosto.cc կայքը գրում է, որ ըստ կառուցվածքի ընտրված դիետան ազդում է հենց մարմնի խնդրահարույց հատվածների վրա: Այդ պատճառով էլ պետք է հասկանալ մարմնի ձևը և ըստ դրա՝ ընտրել սննդակարգ:

1. Եռանկյունի: Այսպիսի կառուցվածքին բնորոշ են նեղ ուսեր, բարակ գոտկատեղ և լայն ազդրեր: Այս կառուցվածքն ունեցող անձանց սննդակարգը պետք է ընդգրկի պարզ մթերքներ՝ ծովային ձուկ, կաթ կամ կաթնաշոռ, լոլիկ, մուգ բրինձ և մի փոքր կանաչի: Պետք է մոռանալ մակարոնեղենի, գազավորված ըմպելիքների մասին:

1

2. Շրջան: Կառուցվածքի այս ձևն առանձնանում է իր կլորությամբ: Նրանք հաճախ մեծ կուրծք և գոտկատեղ են ունենում: Սննդակարգ պետք է ներառել շատ բջջանյութ և թարմ մրգեր: Ձուկը, մեղրը և ընկույզները կօգնեն այս տիպի կառուցվածք ունեցող կանանց: Սննդակարգից պետք է հանել սպիտակ հացը, կենդանական ճարպը և տապակած մթերքները:

2

3. Ուղղանկյուն: Այս կառուցվածն ունեցող կանանց մոտ գոտկատեղի հատվածը նման չէ կանացի կազմվածքին: Սննդակարգ պետք է ներառել ավելի շատ բանջարեղեն և մրգեր: Պետք է ուտել միս, բայց միայն խաշած վիճակում: Օրվա ընթացքում պետք է ուտել նաև 100 գ կաթնաշոռ: Սննդակարգից ամբողջությամբ պետք է հանել ալկոհոլը, սուրճը և կարտոֆիլը:

3

4. Ավազե ժամացույց: Այս կառուցվածքը պարզապես անթերի է: Սննդակարգ պետք է ներառել ոչ յուղոտ միս, կանաչ բանջարեղեն և բնական հյութեր: Պետք է ամբողջությամբ հրաժարվել սպիտակ հացից: Շաբաթվա ընթացքում մեկ օր անհրաժեշտ է բեռնաթափման օր կազմակերպել:

4

5. Շրջված եռանկյունի: Այսպիսի կառուցվածք ունեցող կանանց մեծ մասը սպորտսմեններ են: Նրանց ուսերն ավելի լայն են, քան ազդրերը: Սննդակարգը պետք է հարստացնել ծովային ձկով, կաթնամթերքով և լոբազգիներով: Պետք է մոռանալ գազավորված ըմպելիքների և մեծ կալորիականություն ունեցող թխվածքների մասին:

5

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular