ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաշք դիմակ. արդյունքն ակնհայտ է 3 օր անց

ՖՈՏՈ

168.am/Բոլորն էլ ցանկանում են իդեալական մաշկ ունենալ՝ առանց բշտիկների, սև կետերի և ավելորդ ցաների: Interesbook կայքը ներկայացնում է դիմակ, որը կօգնի ազատվել ծնոտի և քթի սև կետերից և ավելորդ բշտիկներից:

Դիմակը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի

  • 5 թ/գ ժելատին
  • 1 թ/գ կաթ(ջուր)
  • Ածուխի 0.5 հաբ

Ածուխի հաբը մանրացրեք, խառնեք ժելատինով և ավելացրեք կաթը:

Լավ խառնեք (չզարմանաք, երբ ոչինչ չլուծվի, այդպես էլ պետք է լինի), 15 վայրկյան դրեք միկրոալիքային վառարանի մեջ: Ապա հանեք և սպասեք՝ մինչ գոլանա: Դիմակը պետք է քսել նախօրոք մաքրած դեմքին:

Չոր խոզանակի միջոցով սկզբում բացեք ծակոտիները, ապա քսեք դեմքին: Սպասեք, մինչև ամբողջովին չորանա խյուսը դեմքին, մոտավորապես 10-15 րոպե, ապա հեռացրեք դիմակ-թաղանթը:

Սա հրաշալի կերպով մաքրում է ծակոտիներն ու սև կետերը: Դիմակից հետո խոնավեցնող քսուք քսեք:

Բնական միջոցները շատ ավելի օգտակար և արդյունավետ են, քան գնված ապրանքները, որոնց բաղադրության մեջ բազմաթիվ քիմիական տարրեր կան: Այդ իսկ պատճառով, ըստ կայքի՝ ավելի ցանկալի է անցնել բնական միջոցներին, քան շարունակել վնասել մաշկը քիմիական քսուքներով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular