Հրաշք դիմակ. արդյունքն ակնհայտ է 3 օր անց
ՖՈՏՈ168.am/Բոլորն էլ ցանկանում են իդեալական մաշկ ունենալ՝ առանց բշտիկների, սև կետերի և ավելորդ ցաների: Interesbook կայքը ներկայացնում է դիմակ, որը կօգնի ազատվել ծնոտի և քթի սև կետերից և ավելորդ բշտիկներից:
Դիմակը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի
- 5 թ/գ ժելատին
- 1 թ/գ կաթ(ջուր)
- Ածուխի 0.5 հաբ
Ածուխի հաբը մանրացրեք, խառնեք ժելատինով և ավելացրեք կաթը:
Լավ խառնեք (չզարմանաք, երբ ոչինչ չլուծվի, այդպես էլ պետք է լինի), 15 վայրկյան դրեք միկրոալիքային վառարանի մեջ: Ապա հանեք և սպասեք՝ մինչ գոլանա: Դիմակը պետք է քսել նախօրոք մաքրած դեմքին:
Չոր խոզանակի միջոցով սկզբում բացեք ծակոտիները, ապա քսեք դեմքին: Սպասեք, մինչև ամբողջովին չորանա խյուսը դեմքին, մոտավորապես 10-15 րոպե, ապա հեռացրեք դիմակ-թաղանթը:
Սա հրաշալի կերպով մաքրում է ծակոտիներն ու սև կետերը: Դիմակից հետո խոնավեցնող քսուք քսեք:
Բնական միջոցները շատ ավելի օգտակար և արդյունավետ են, քան գնված ապրանքները, որոնց բաղադրության մեջ բազմաթիվ քիմիական տարրեր կան: Այդ իսկ պատճառով, ըստ կայքի՝ ավելի ցանկալի է անցնել բնական միջոցներին, քան շարունակել վնասել մաշկը քիմիական քսուքներով: