ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջոն Հանթսմանի որդու՝ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան նշանակումը հիսթերիա է բարձրացրել Ադրբեջանում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» թերթը գրում է. «Երկու օր առաջ Սպիտակ տունը Ջոն Հանթսման կրտսերի թեկնածությունն է առաջադրել ՌԴ–ում ԱՄՆ–ի դեսպանի պաշտոնի համար: Ներկա դեսպան Ջոն Թեֆտն աշնան սկզբին հրաժեշտ է տալու իր պաշտոնին, որն զբաղեցնում է 2014 թվականից: ՌԴ ԱԳՆ–ն արդեն հավանություն է տվել Հանթսման կրտսերի թեկնածությանը:

«Մենք հավանություն ենք տվել՝ հրաշալի իմանալով պարոն Հանթսմանի կենսագրությունը, հասկանալով, որ նա մեծ պրոֆեսիոնալ է, մարդ, ով ունի հաստատուն համոզմունքներ և շատ փորձառու է»,– ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Հանթսմանի առաջադրումը հիստերիայի ալիք է բարձրացրել Բաքվում: Խնդիրն այն է, որ նրա հորը՝ Ջոն Հանթսման ավագին ժամանակին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն՝ 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո մեր երկրին ցուցաբերած մեծ աջակցության համար: Երկրաշարժից հետո Հանթսման ավագը խորհրդային իշխանություններին ֆինանսական օգնություն էր առաջարկել, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն անկախ Հայաստանին միջոցներ էր տրամադրել՝ Գյումրին ու Սպիտակը վերականգնելու համար:

Նա բազմիցս եղել է Հայաստանում (Ադրբեջանում հաշվել են՝ ավելի քան 40 անգամ): Հայաստանում բարեգործական գործունեություն իրականացնելու համար նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, նաև «Մեսրոպ Մաշտոց» շքանշան»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular