ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 հրաշալի նախաճաշ՝ նիհարողների համար

ՖՈՏՈ

BlogNews.am/Իդեալական կառուցվածքի ամենակարևոր սկզբունքը ամեն առավոտ նախաճաշելն է, անգամ եթե շատ եք շտապում: Կարիք չկա նաև հավատալ այն մարդկանց, ովքեր նշում են, որ մինչև 12:00 կարող եք ուտել ինչ ցանկանում եք:

 
Ինչ է անհրաժեշտ ուտել նախաճաշին, որպեսզի նիհարեք

1-ին հերթին  աշխատեք, որ առավոտյան սննդակարգի մեջ լինեն  որքան հնարավոր է քիչ պարզ ածխաջրեր( տաք կրուասանն ու բուրումնավետ տաք սուրճը միանշանակ շատ հաճելի են, սակայն նման սննդից մեկ ժամ հետո ձեզ մոտ արդեն կառաջանա քաղցի զգացողություն):

2-րդ հերթին,  նիհարելու համար նախատեսված ճիշտ  նախաճաշի մեջ պետք է լինեն  սպիտակուցներ, բարդ ածխաջրեր ու բջջանյութ:

3-րդ հերթին  սովորեք բահպանել հավասարակշռություն, եթե չափաբաժինը շատ փոքր լինի , ապա մինչ ճաշելը դուք պարբերաբար որևէ փոքր  բան կհամտեսեք, իսկ եթե նախաճաշը շատ հագեցած լինի , ապա ստամոքսի ծանրությունն ու ալարկոտությունը կդառնան ձեր ուղեկիցը:

Այստեղից կարելի է հետևություն անել, որ նիհարելու համար իդեալական նախաճաշը դա սպիտակուցների, բարդ ածխաջրերի, բջջանյութի  համադրությունն է և բացի այդ  այդ ամենի սննդային արժեքը  չպետք է գերազանցի 500կկալ:

Նիհարելու համար օգտակար նախաճաշերի բաղադրատոմսեր


1. Վարսակի շիլա + մրգեր +  նախաճաշին ընկուզեղեն՝ քաշի կորստի համար

Վարսակը ապահովում է օրգանիզմը  բարդ ածխաջրերով, մրգերը՝  բջջանյութով, իսկ ընկուզեղենը՝ բուսական սպիտակուցներով, որոնք արագ յուրացվում են ու երկար ժամանակով  «բթացնում»  են քաղցի զգացողությունը: Եփեք 2 ճ/գ  վարսակը կաթի կամ ջրի հետ, ավելացրեք 50 գրամ թարմ կամ սառեցված հատապտուղներ և 1 ճ/գ մանրացված պնդուկ կամ  նուշ:

2. Ձվածեղ + բանջարեղեններ + ցորենի հաց


Ձվածեղը  բավականին կալորիական ուտեստ է, այդ պատճառով, որպեսզի այն դարձնեք ավելի թեթև (միաժամանակ նաև ավելի օգտակար) ավելացրեք բանջարեղեններ: Իդեալական բաղադրիչներն են համարվում լոլիկը, քաղցր պղպեղը, սպանախն(թարմ կամ սառեցված) ու կանաչեղենը:

Իսկ ահա պանիր ձվածեղի մեջ հարկավոր չէ ավելացնել, քանի որ դա թույլ չի տա ազատվեք ավելորդ քաշից:


3. Կաթնաշոռ + մրգեր

150 գրամ անյուղ կաթնաշոռն ու կես բաժակ կտրատած սիրելի մրգերը  իդեալական նախաճաշ են, որը կկարողանաք անգամ շատ շտապելու դեպքում պատրաստել: Նման նախաճաշը հարուստ է թեթև սպիտակուցներով, կալցիումով, վիտամիններով, հանքանյութերով ու ամենակարևորը նման նախաճաշը  վաղ առավոտից ձեզ կապահովի էներգիայով ու թարմությամբ:

 
4. Հաց + հնդկահավի միս + բանջարեղեն


Որպեսզի  առավոտյան պատրաստված սենդվիչը և համեղ լինի  և նաև  օգտակար կառուցվածքի համար, հարկավոր է  պահպանել վերջինիս պատրաստման  3 հիմնական կանոններ:

1.    նախընտրեք ամբողջական ցորենի հաց

2.  հրաժարվեք երշիկեղենից կամ խոզապուխտից ու օգտագործեք թռչնամիս ( հավի կամ հնդկահավի կրծքամիս):

3.    ավելացրեք կանաչ տերևավոր բանջարեղեններ, քանի որ նրանցում կալորիաների քանակությունը շատ քիչ է  ու չափաբաժնի մեծությունը կարող է  ձեզ չանհանգստացնել:

5.Հատապտուղներ + յոգուրտ + հացաբույսեր

Ամանի մեջ խառնեք 50 գրամ  ոչ քաղցր վարսակի փաթիլներ, 50 մլ բնական յոգուրտ և 50 գրամ ցանկացած տեսակի թարմ կամ սառեցված հատապտուղ: Նիհարելու համար օգտակար նախաճաշը պատրաստ է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular