5 հրաշալի նախաճաշ՝ նիհարողների համար
ՖՈՏՈBlogNews.am/Իդեալական կառուցվածքի ամենակարևոր սկզբունքը ամեն առավոտ նախաճաշելն է, անգամ եթե շատ եք շտապում: Կարիք չկա նաև հավատալ այն մարդկանց, ովքեր նշում են, որ մինչև 12:00 կարող եք ուտել ինչ ցանկանում եք:
Ինչ է անհրաժեշտ ուտել նախաճաշին, որպեսզի նիհարեք
1-ին հերթին աշխատեք, որ առավոտյան սննդակարգի մեջ լինեն որքան հնարավոր է քիչ պարզ ածխաջրեր( տաք կրուասանն ու բուրումնավետ տաք սուրճը միանշանակ շատ հաճելի են, սակայն նման սննդից մեկ ժամ հետո ձեզ մոտ արդեն կառաջանա քաղցի զգացողություն):
2-րդ հերթին, նիհարելու համար նախատեսված ճիշտ նախաճաշի մեջ պետք է լինեն սպիտակուցներ, բարդ ածխաջրեր ու բջջանյութ:
3-րդ հերթին սովորեք բահպանել հավասարակշռություն, եթե չափաբաժինը շատ փոքր լինի , ապա մինչ ճաշելը դուք պարբերաբար որևէ փոքր բան կհամտեսեք, իսկ եթե նախաճաշը շատ հագեցած լինի , ապա ստամոքսի ծանրությունն ու ալարկոտությունը կդառնան ձեր ուղեկիցը:
Այստեղից կարելի է հետևություն անել, որ նիհարելու համար իդեալական նախաճաշը դա սպիտակուցների, բարդ ածխաջրերի, բջջանյութի համադրությունն է և բացի այդ այդ ամենի սննդային արժեքը չպետք է գերազանցի 500կկալ:
Նիհարելու համար օգտակար նախաճաշերի բաղադրատոմսեր
1. Վարսակի շիլա + մրգեր + նախաճաշին ընկուզեղեն՝ քաշի կորստի համար
Վարսակը ապահովում է օրգանիզմը բարդ ածխաջրերով, մրգերը՝ բջջանյութով, իսկ ընկուզեղենը՝ բուսական սպիտակուցներով, որոնք արագ յուրացվում են ու երկար ժամանակով «բթացնում» են քաղցի զգացողությունը: Եփեք 2 ճ/գ վարսակը կաթի կամ ջրի հետ, ավելացրեք 50 գրամ թարմ կամ սառեցված հատապտուղներ և 1 ճ/գ մանրացված պնդուկ կամ նուշ:
2. Ձվածեղ + բանջարեղեններ + ցորենի հաց
Ձվածեղը բավականին կալորիական ուտեստ է, այդ պատճառով, որպեսզի այն դարձնեք ավելի թեթև (միաժամանակ նաև ավելի օգտակար) ավելացրեք բանջարեղեններ: Իդեալական բաղադրիչներն են համարվում լոլիկը, քաղցր պղպեղը, սպանախն(թարմ կամ սառեցված) ու կանաչեղենը:
Իսկ ահա պանիր ձվածեղի մեջ հարկավոր չէ ավելացնել, քանի որ դա թույլ չի տա ազատվեք ավելորդ քաշից:
3. Կաթնաշոռ + մրգեր
150 գրամ անյուղ կաթնաշոռն ու կես բաժակ կտրատած սիրելի մրգերը իդեալական նախաճաշ են, որը կկարողանաք անգամ շատ շտապելու դեպքում պատրաստել: Նման նախաճաշը հարուստ է թեթև սպիտակուցներով, կալցիումով, վիտամիններով, հանքանյութերով ու ամենակարևորը նման նախաճաշը վաղ առավոտից ձեզ կապահովի էներգիայով ու թարմությամբ:
4. Հաց + հնդկահավի միս + բանջարեղեն
Որպեսզի առավոտյան պատրաստված սենդվիչը և համեղ լինի և նաև օգտակար կառուցվածքի համար, հարկավոր է պահպանել վերջինիս պատրաստման 3 հիմնական կանոններ:
1. նախընտրեք ամբողջական ցորենի հաց
2. հրաժարվեք երշիկեղենից կամ խոզապուխտից ու օգտագործեք թռչնամիս ( հավի կամ հնդկահավի կրծքամիս):
3. ավելացրեք կանաչ տերևավոր բանջարեղեններ, քանի որ նրանցում կալորիաների քանակությունը շատ քիչ է ու չափաբաժնի մեծությունը կարող է ձեզ չանհանգստացնել:
5.Հատապտուղներ + յոգուրտ + հացաբույսեր
Ամանի մեջ խառնեք 50 գրամ ոչ քաղցր վարսակի փաթիլներ, 50 մլ բնական յոգուրտ և 50 գրամ ցանկացած տեսակի թարմ կամ սառեցված հատապտուղ: Նիհարելու համար օգտակար նախաճաշը պատրաստ է: