ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանադացուն ձերբակալել են 25 կնոջ հետ ամուսնանալու և ավելի քան 145 երեխա ունենալու համար (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Վաթսունմեկամյա Ուինսթոն Բլեքմորը, որը նախկինում հոգևոր համայնքի առաջնորդ է եղել Կանադայում, մեղավոր է ճանաչվել բազմակնության համար, գրում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ տղամարդն անցած 25 տարվա ընթացքում ամուսնացել է 25 կնոջ հետ ու ավելի քան 145 երեխայի հայր դարձել:

Հայտնի է, որ Բլեքմորը Բաունթիֆուլ համայնքի հոգևոր առաջնորդն էր ու բազմակնության քարոզ էր անում: Տղամարդը «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու» անդամ է: Դա մորմոնական աղանդավորական խումբ է, որն ընդունում է բազմակնությունը:

Աղբյուրը նշում է, որ Բլեքմորի դեմ դատական հայց ներկայացնողը նրա նախկին կինը՝ Ջեյն Բլեքմորն է: Դատական լսումների ժամանակ բազմակնության համար մեղադրվողն արդարացել է՝ ասելով, որ բազմաթիվ կանանց հետ ամուսնանալը ոչ թե իր կամքն էր, այլ՝ Աստծո թելադրանքը:

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի գերագույն դատարանում Բլեքմորի գործով դատավարությունը, որի արդյունքում նա մեղավոր է ճանաչվել բազմակնության համար, տևել է 12 օր, մինչդեռ նրա դեմ հետաքննությունը շարունակվում էր տարիներ:

Այժմ տղամարդուն սպառնում է 5 տարվա ազատազրկում:

 

Blackmore arrives at the BC Supreme Court in Cranbrook, British Columbia, Monday 

Winston Blackmore (right) has been found guilty of polygamy, here in a photo from 2008 with  six of his daughters and some of his grandchildren

Картинки по запросу Winston Blackmore polygamy

Blackmore receives a kiss from one of his daughters

Blackmore, who is accused of having two dozen wives, smiles at a reporter's phone as he arrives at the BC Supreme Court Monday 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular