Կանադացուն ձերբակալել են 25 կնոջ հետ ամուսնանալու և ավելի քան 145 երեխա ունենալու համար (լուսանկարներ)
ՖՈՏՈՎաթսունմեկամյա Ուինսթոն Բլեքմորը, որը նախկինում հոգևոր համայնքի առաջնորդ է եղել Կանադայում, մեղավոր է ճանաչվել բազմակնության համար, գրում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ տղամարդն անցած 25 տարվա ընթացքում ամուսնացել է 25 կնոջ հետ ու ավելի քան 145 երեխայի հայր դարձել:
Հայտնի է, որ Բլեքմորը Բաունթիֆուլ համայնքի հոգևոր առաջնորդն էր ու բազմակնության քարոզ էր անում: Տղամարդը «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու» անդամ է: Դա մորմոնական աղանդավորական խումբ է, որն ընդունում է բազմակնությունը:
Աղբյուրը նշում է, որ Բլեքմորի դեմ դատական հայց ներկայացնողը նրա նախկին կինը՝ Ջեյն Բլեքմորն է: Դատական լսումների ժամանակ բազմակնության համար մեղադրվողն արդարացել է՝ ասելով, որ բազմաթիվ կանանց հետ ամուսնանալը ոչ թե իր կամքն էր, այլ՝ Աստծո թելադրանքը:
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի գերագույն դատարանում Բլեքմորի գործով դատավարությունը, որի արդյունքում նա մեղավոր է ճանաչվել բազմակնության համար, տևել է 12 օր, մինչդեռ նրա դեմ հետաքննությունը շարունակվում էր տարիներ:
Այժմ տղամարդուն սպառնում է 5 տարվա ազատազրկում: