ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպանություն Վանաձորում. պատճառն անհեթեթ ու անիմաստ էր. կասկածյալը փախած է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՎԻԴԵՈ

«Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հուլիսի 3-ին հիվանդանոց է բերվել տղամարդու դիակ՝ կրծքավանդակին ձախ կեսի հրազենային վնասվածքով եւ ձախ թեւի քերծվածքներով:

Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախույզները հիվանդանոցում պարզել են, որ Արմեն Մնացականյանի դիակը Վանաձորին հարակից քլորատան մոտից ԲԿ է տեղափոխել 55-ամյա Ռոբերտ Մարտիրոսյանը՝ «Լեքսուս» մակնիշի մեքենայով:

Իրավապահները պարզել են, որ վեճը ծագել է Վանաձորի Թումանյան փողոցում գործող ծաղկի սրահի փաստացի սեփանակատեր, անհատ ձեռնարկատեր Արմեն Ոփյանը եւ իր շրջապատում «Կաֆոյի Ռոբո» անունով հայտնի Ռոբերտ Մարտիրոսյանի միջեւ:

Ծաղկի սրահում 5 հազար դրամանոցը երրորդ անձի միջոցով մանրելուց հետո կողմերից մեկը պնդել է, որ վերադարձվել է 4 հատ հազարանոց թղթադրամ, մյուսը պնդել է, որ նման բան հնարավոր չէ: Ֆինանսական խնդիրը դառնում է ինքնասիրության հարց, զիջելը դառնում՝ պատվազրկություն: Ընդլայնված կազմով պարզաբանումները շարունակվում են Վանաձորի Մայմեխի խճուղուն հարակից հանդամասում, որտեղ Արմեն Ոփյանը հրազենային մարմնական վնասվածք է պատճառում մի ընկերության ֆինանսական տնօրեն Արմեն Մնացականյանին ու նա տեղում մահանում է:

Արմեն Ոփյանը դիմել է փախուստի: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular