ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆինն բլոգերն իր օրինակով բացահայտել է գեղեցիկ լուսանկարների խաբկանքը (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Մոդելները և համացանցի ինքնավստահ օգտատերերը սիրում են ցուցադրել իրենց գեղեցիկ կազմվածքը. նրանք լուսանկարում են իրենց մարմինները և հրապարակում դրանք՝ արժանանալով հիացական արձագանքների և մեկնաբանությունների:

Սակայն փաստ է, որ պետք չէ հավատալ այն ամենին, ինչ տեսնում ենք համացանցում: Ֆինն բլոգեր Սառա Պուխտոն ֆոտոշարք է հրապարակել՝ ցույց տալով, որ բոլորն էլ կարող են լուսանկարների միջոցով դրական տպավորություն թողնել և գեղեցիկ երևալ:

«Ոչ ոք գեղեցիկ տեսք չունի, երբ նայում ես բոլոր անկյուններից: Այս լուսանկարների միջոցով ուզում եմ ասել, որ կարելի է, օրինակ, որովայնը ներս քաշելով կամ կանգնելու դիրքը փոխելով այլ տեսք ստանալ», - պատմել է 20-ամյա բլոգերը Bored Panda-ին:

Աղջկա խոսքով՝ ինքը փորձում է հասկացնել, որ գեղեցկությունը սկսվում է սեփական անձը սիրելուց, և համացանցի «կատարյալ» լուսանկարներն այն չեն, ինչը պետք է լինի գեղեցկության սահմանումը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular