Ֆինն բլոգերն իր օրինակով բացահայտել է գեղեցիկ լուսանկարների խաբկանքը (լուսանկարներ)
ՖՈՏՈՄոդելները և համացանցի ինքնավստահ օգտատերերը սիրում են ցուցադրել իրենց գեղեցիկ կազմվածքը. նրանք լուսանկարում են իրենց մարմինները և հրապարակում դրանք՝ արժանանալով հիացական արձագանքների և մեկնաբանությունների:
Սակայն փաստ է, որ պետք չէ հավատալ այն ամենին, ինչ տեսնում ենք համացանցում: Ֆինն բլոգեր Սառա Պուխտոն ֆոտոշարք է հրապարակել՝ ցույց տալով, որ բոլորն էլ կարող են լուսանկարների միջոցով դրական տպավորություն թողնել և գեղեցիկ երևալ:
«Ոչ ոք գեղեցիկ տեսք չունի, երբ նայում ես բոլոր անկյուններից: Այս լուսանկարների միջոցով ուզում եմ ասել, որ կարելի է, օրինակ, որովայնը ներս քաշելով կամ կանգնելու դիրքը փոխելով այլ տեսք ստանալ», - պատմել է 20-ամյա բլոգերը Bored Panda-ին:
Աղջկա խոսքով՝ ինքը փորձում է հասկացնել, որ գեղեցկությունը սկսվում է սեփական անձը սիրելուց, և համացանցի «կատարյալ» լուսանկարներն այն չեն, ինչը պետք է լինի գեղեցկության սահմանումը: