ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յուրօրինակ աղանդեր, որը կհիացնի ձեր հյուրերին

ՖՈՏՈ

Պատրաստման համար հարկավոր է `

-տարբեր գույների ժելատին

-1 խտացրած կաթ

-1/2 բաժակ սառը ջուր

-1/2 բաժակ տաք ջուր

Պատրաստման եղանակը

Տարբեր փոքր ամանների մեջ  գունավոր ջելատին պատրաստեք (հետևելով տուփի վրայի ցուցումներին), 1 ժամ դրեք սառնարանը, հետո հանեք և տաք դանակով մանր կտրատեք:

Առանձին մեծ ամանի մեջ խառնեք կտրատած ժելեները:

Մեկ այլ բաժակի մեջ իրար խառնեք 1/2 բաժակ սառը ջուրը և 1 տուփ ժելատինը (անգույն): Այն մի քանի րոպեից պետք է բարձրանա: Բարձրանալուց հետո դրան խառնեք տաք ջուրը և խտացրած կաթը: Ստացված զանգվածը լավ խառնեք և համասեռ դառնալուց հետո սառնարան դրեք: 

Մի 20 րոպե սառեցնելուց հետո հանեք այն և խառնեք մանր կտրատած գունավոր ժելեների հետ և նորից մի քանի ժամով սառնարան տեղափոխեք:

Պատրաստի աղանդերը մատուցելիս կտրատեք տաք դանակով: Բարի ախորժակ :)

Աղբյուրը՝ BlogNews.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular