Յուրօրինակ աղանդեր, որը կհիացնի ձեր հյուրերին
ՖՈՏՈՊատրաստման համար հարկավոր է `
-տարբեր գույների ժելատին
-1 խտացրած կաթ
-1/2 բաժակ սառը ջուր
-1/2 բաժակ տաք ջուր
Պատրաստման եղանակը
Տարբեր փոքր ամանների մեջ գունավոր ջելատին պատրաստեք (հետևելով տուփի վրայի ցուցումներին), 1 ժամ դրեք սառնարանը, հետո հանեք և տաք դանակով մանր կտրատեք:
Առանձին մեծ ամանի մեջ խառնեք կտրատած ժելեները:
Մեկ այլ բաժակի մեջ իրար խառնեք 1/2 բաժակ սառը ջուրը և 1 տուփ ժելատինը (անգույն): Այն մի քանի րոպեից պետք է բարձրանա: Բարձրանալուց հետո դրան խառնեք տաք ջուրը և խտացրած կաթը: Ստացված զանգվածը լավ խառնեք և համասեռ դառնալուց հետո սառնարան դրեք:
Մի 20 րոպե սառեցնելուց հետո հանեք այն և խառնեք մանր կտրատած գունավոր ժելեների հետ և նորից մի քանի ժամով սառնարան տեղափոխեք:
Պատրաստի աղանդերը մատուցելիս կտրատեք տաք դանակով: Բարի ախորժակ :)
Աղբյուրը՝ BlogNews.am