ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրվա բաղադրատոմս. Կրոկետներ հավի մսով և պանրով

ՖՈՏՈ

Դոմինիկյան այս ուտեստը, ըստ էության, բեշամել սոուսի մեջ պատրաստված հավի միս է՝ պատված խրթխրթան թաղանթով:

Բաղադրիչներ

 

Պատրաստման եղանակ

  1. Հավը լվանում ենք, սառեցնում, ոսկրահան անում և մանր կտրատում:krokerner-havi-msov-panrov-1
  2. Բեկոնը մանր խորանարդիկներով կտրատում ենք (եթե բեկոն չկա, այս քայլը բաց ենք թողնում): Կարագը թավայի մեջ հալեցնում ենք, ավելացնում մանր կտրատած սոխը և միջին ուժեղության կրակի վրա տապակում մինչև թափանցիկ դառնա:
    krokerner-havi-msov-panrov-2
  3. Ավելացնում ենք հավն ու բեկոնը և 5 րոպե տապակում:
    krokerner-havi-msov-panrov-3
  4. Այս ամենից հետո ավելացնում ենք ալյուրը, և անընդհատ խառնելով ևս 5-7 րոպե տապակում, մինչև ալյուրը թեթևակի տապակվի: Կաթը տաքացնում եք, ավելացնում ենք հավի արգանակը, աղը, պղպեղը, պապրիկան և մշկընկույզը:
    krokerner-havi-msov-panrov-4
  5. Ստացված խառնուրդն աստիճանաբար, և անընդհատ խառնելով, լցնում ենք տապակի մեջ:
    krokerner-havi-msov-panrov-5
  6. Եփում ենք մինչև բեշամելը թանձրանա և թավայի պատերից հեշտ պոկվի:
    Զանգվածը մեկ այլ ամանի մեջ ենք դնում, ավելացնում ենք պանիրը և խառնում մինչև վերջինս լուծվի:
    Զանգվածն ամբողջությամբ սառեցնում ենք ու ծածկում թաղանթով:
    krokerner-havi-msov-panrov-6
  7. Զանգվածը ճաշի գդալով վերցնում ենք, ձեռքի մեջ գնդիկներ ձևավորում և տախտակի վրա գլանի տեսք տալիս:
    krokerner-havi-msov-panrov-7
  8. Յուրաքանչյուր կրոկետը թաթախում ենք սկզբում ալյուրի, այնուհետև ձվի, ինչից հետո էլ՝ պաքսիմատի մեջ:
    krokerner-havi-msov-panrov-8
  9. Խորը կաթսայի մեջ ձիթայուղ ենք լցնում, լավ տաքացնում և կրոկետները տապակում այնքան, մինչև ոսկեգույն դառնան: Պատրաստի նագեթսները դնում ենք անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ ձիթայուղը դուրս գա:
    Անմիջապես մատուցում ենք:
    krokerner-havi-msov-panrov-9
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular