Օրվա բաղադրատոմս. Կրոկետներ հավի մսով և պանրով
ՖՈՏՈԴոմինիկյան այս ուտեստը, ըստ էության, բեշամել սոուսի մեջ պատրաստված հավի միս է՝ պատված խրթխրթան թաղանթով:
Բաղադրիչներ
- Կրոկետների համար՝
- հավ ամբողջական - 200 գր
- սոխ - 1 գլուխ
- կարագ - 125 գր
- բեկոն - 10 գր
- ալյուր - 10 գր
- կաթ - 375 մլ
- արգանակ հավի մսի - 250 գր
- պանիր - 75 գր
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- մշկընկույզ (мускатный орех) - ըստ ճաշակի
- պապրիկա - ըստ ճաշակի
- Թաթախելու համար՝
- ալյուր - 50 գր
- ձու - 1 հատ
- պաքսիմատ - 150 գր
- Տապակելու համար՝
- ձիթայուղ - 100 մլ
Պատրաստման եղանակ
- Հավը լվանում ենք, սառեցնում, ոսկրահան անում և մանր կտրատում:
- Բեկոնը մանր խորանարդիկներով կտրատում ենք (եթե բեկոն չկա, այս քայլը բաց ենք թողնում): Կարագը թավայի մեջ հալեցնում ենք, ավելացնում մանր կտրատած սոխը և միջին ուժեղության կրակի վրա տապակում մինչև թափանցիկ դառնա:
- Ավելացնում ենք հավն ու բեկոնը և 5 րոպե տապակում:
- Այս ամենից հետո ավելացնում ենք ալյուրը, և անընդհատ խառնելով ևս 5-7 րոպե տապակում, մինչև ալյուրը թեթևակի տապակվի: Կաթը տաքացնում եք, ավելացնում ենք հավի արգանակը, աղը, պղպեղը, պապրիկան և մշկընկույզը:
- Ստացված խառնուրդն աստիճանաբար, և անընդհատ խառնելով, լցնում ենք տապակի մեջ:
- Եփում ենք մինչև բեշամելը թանձրանա և թավայի պատերից հեշտ պոկվի:
Զանգվածը մեկ այլ ամանի մեջ ենք դնում, ավելացնում ենք պանիրը և խառնում մինչև վերջինս լուծվի:
Զանգվածն ամբողջությամբ սառեցնում ենք ու ծածկում թաղանթով: - Զանգվածը ճաշի գդալով վերցնում ենք, ձեռքի մեջ գնդիկներ ձևավորում և տախտակի վրա գլանի տեսք տալիս:
- Յուրաքանչյուր կրոկետը թաթախում ենք սկզբում ալյուրի, այնուհետև ձվի, ինչից հետո էլ՝ պաքսիմատի մեջ:
- Խորը կաթսայի մեջ ձիթայուղ ենք լցնում, լավ տաքացնում և կրոկետները տապակում այնքան, մինչև ոսկեգույն դառնան: Պատրաստի նագեթսները դնում ենք անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ ձիթայուղը դուրս գա:
Անմիջապես մատուցում ենք: